ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ պետք է գիտակցեն պատվաստվելու կարևորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողներին վիճակահանության միջոցով թատրոնի կամ կինոյի տոմսեր են տրամադրելու։ Այս կերպ նախարարությունը փորձում է խթանել պատվաստվողների քանակի ավելացմանը։

Այս թեմայով զրուցել ենք առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ։

Անդրադառնալով նախարարության ձեռնարկած նախաձեռնությանը` Արարատ Մկրտչյանը ասել է, որ մարդկանց մտքով անցել է պատվաստումը խթանող միջոց կիրառել, դա են որոշել․ «Կհանդիսանա՞ խթան, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, սպասել է պետք։ Բայց այս որոշման մեջ զավեշտալի կամ արտառոց ոչինչ չեմ տեսնում։ Հայաստանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը ճիշտ է իրականացվել ու իրականացվում, իսկ պատվաստումների դեմ տարվող հակաքարոզչություն եղել է դեռ խորհրդային տարիներից, որը, իհարկե, ազդում է հասարակական կարծիքի վրա։ Պատվաստումները սկսվել են մոտ 6 ամիս առաջ և դրա հիման վրա եզրակացություն անել, թե Հայաստանում պատվաստվողների պասիվություն է նկատվում, սխալ է։ Ես չեմ ընդունում այն երկրների վարքագիծը, որոնք պատվաստումների ընդգրկումը մեծացնելու համար դիմում են որոշակի միջոցների, որոնք պարտադրանքի բնույթ են կրում, իսկ ցանկացած պատվաստում պարտադիր անել ընդունելի չէ և հակասում է ժողովրդավարությանը»։

Առողջապահության նախկին նախարարի խոսքով ով էլ այս ընթացքում նախարար լիներ, չէր կարող այնպես անել, որ պատվաստվողների թիվն ավելի շատ լիներ, քան կա, որովհետև ցանկացած պատվաստում ենթադրում է որոշակի ժամանակ։ Մարդիկ, նախևառաջ իրենց մեջ պետք է հաղթահարեն այդ «վախերը» և գիտակցեն պատվաստվելու կարևորությունը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular