ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Փաշինյանը խաղից դուրս թողեց սեփական թիմի երկու առաջատար դեմքերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր կառավարությունում պաշտոն չի ունենա։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ճակատագիրն էլ դեռ անորոշ է։ Թեպետ օրեր շարունակ մամուլը գրում էր, որ նրան բաժին կհասնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, երեկ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, կարծես, հակառակն են ապացուցում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների առաջին հանդիպումը, որից հետո Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և ծաղրելով հայտարարել, թե Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանն իրենց հետագա գործունեությունը կշարունակեն որպես ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ։

«Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Տիգրան Ավինյանը ՔՊ հիմնադիր անդամներ են, շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ-ի վարչությունում՝ որպես ակտիվ կուսակից»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

2018թ․ այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, իսկ Ավինյանը՝ փոխվարչապետ։ Մյուս փոխվարչապետի պաշտոնը բաժին հասավ ԲՀԿ-ին՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի։ Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն Արարատ Միրզոյանը խորհրդարանական կառավարմամբ երկրի երկրորդ դեմքն էր, իսկ Տիգրան Ավինյանը՝ երկրորդ մարդը կառավարությունում Նիկոլ Փաշինյանից հետո։ Փաստացի այժմ նրանք երկուսն էլ մնացել են խաղից դուրս վիճակում, կորցրել են ոչ միայն քաղաքական կշիռը, այլև ունեցած ազդեցությունը։ Արարատ Միրզոյանը օրեր առաջ հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Այս առումով իրատեսական են թվում այն կանխատեսումները, թե այդ երկու գործիչները կարող են լքել իշխող թիմը և թռնել Նիկոլ Փաշինյանի կողքից, իրենց ձեռքերը լվանալ պարտության պատասխանատվությունից։ Այսօր դեռ բարդ է ասել՝ երկու առանցքային դեմքերին խաղից դուրս թողնելը Փաշինյանի՞, թե՞ հենց իրենց նախաձեռնությունն էր։ Ինքը՝ Փաշինյանը այս փոփոխությունից առանձնապես չի տուժում։

Արարատ Միրզոյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը, ինչը, իհարկե, ծաղր է պառլամենտարիզմի համար։ Փոխարենը կառավարական ամառանոցներում Նիկոլ Փաշինյանը Միրզոյանի փոխարեն կունենա Ալեն Սիմոնյան անունով հարևան։ Ավինյանի փոխարեն էլ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, որը կշարունակի ասֆալտ անելով ապահովել սեփական PR-արշավը։ Փոխարենը մտածելու լուրջ առիթ ունեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ Եթե Նիկոլ Փաշինյանն այսքան հեշտ ազատվում է իր մերձավոր զինակիցներից, ապա նույն հաջողությամբ կազատվի յուրաքանչյուրից։

Լևոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular