ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը «շիշբռնողներն» են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում՝ քննադատելու նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ցոփ ու շվայտ կյանքը, խրախճանքները, հարսանիքների վրա արված ահռելի ծախսերը, քրեական տարրերի հետ սեղան նստելը, այլ արատավոր բարքերը։ 2018թ․ իշխանափոխությունից հետո իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարքն ապացուցեց, որ իրենք նույն այդ արատավոր արժեքների կրողն են, մի բան էլ ավելի վատ։ Իսկ քննադատում էին նախկիններին, քանի որ իրենք էլ էին ցանկանում վայելել կյանքի այդ դրվագները։ Շաբաթ օրը Երևանի ամենաթանկարժեք ռեստորանում 500 հոգու մասնակցության կայացած հարսանիքը դեռ երկար է քննարկվելու հանրության շրջանում։ Փեսան փաշինյանական իշխանության ամենահայտնի դեմքերից մեկն է՝ «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը։ Իսկ հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նաև նոր իշխանության հենարան քրեական տարրերը։

Զարմանալի կլիներ, եթե այդ խառնամբոխը չզվարճանար թուրքական մուղամի հնչյունների ներքո, իսկ տորթը չգերազանցեր նույնիսկ Հայաստանի պաշտոնապես ամենահարուստ մարդու՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի տորթին։ Հարսանեկան արարողությանը երգել են Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը և այլ հայտնի երգիչներ, որոնք աստղաբաշխական գումարներ են պահանջում ամեն ելույթի համար։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ փաշինյանական «էլիտան» զվարճանում է մի պայմաններում, երբ երկիրը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, տնտեսությունը գահավիժում է, իսկ երկրի սահմանները վերածվել են շփման գծի։ Փաշինյանի կողմնակիցները իրենց վրդովմունքի ձայնն էին բարձրացնում Ծառուկյանի որդու հարսանիքի ժամանակ, իսկ այսօր, երկրակի ստանդարտներով առաջնորդվելով, բառ անգամ չեն խոսում իշխանական պատգամավորի ցոփ արարողության մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամ առ ժամ ապացուցում է, որ օրգանական որևէ կապ չունի այս երկրի, պետության, ժողովրդի, ազգային մտածելակերպի հետ։ Այն ոչ պակաս քրեական է, քրեածին, իսկ վսեմ կարգախոսներով իշխանության են եկել միայն բարիքներից օգտվելու համար։

Տարոն Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular