ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը վերջնականապես ուզում է թաղել արցախյան հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանային սրացումներով, Հայաստանի հետ սահմանը շփման գիծ դարձնելով՝ Ադրբեջանը երկու կարևորագույն խնդիր է ցանկանում լուծել։ Առաջինը՝ տրանսպորտային միջանցքների պահանջն է, և երկրորդը՝ արցախյան հարցի վերջնական լուծումը հօգուտ Ադրբեջանի։ Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները այնքան էլ համաձայն չեն հարցի այսպիսի լուծման հետ։ Տարածաշրջանում անկայունության պահպանումը բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի շահերից, և միայն այդ դեպքում նրանք շանս կունենան պահպանել իրենց ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Իսկ հարցի այսպիսի լուծումը հղի է լուրջ վտանգներով գերտերությունների համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հայտարարել է, թե պաշտոնական Երևանը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի կնքման՝ Բաքվից հնչող կոչերին։

Բայրամովի խոսքով. «Նման վերաբերմունքը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին։ Իրավիճակը ճիշտ օգտագործելու և միջազգային օրենքները պահպանելու դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շտապում է, փորձում նեղել Նիկոլ Փաշինյանի խեղճացած իշխանությանը, որն ինքն էլ դեմ չէ ադրբեջանամետ կարգավորման տարբերակին, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը Հայաստանում։ Ըստ ամենայնի, գերտերություններն էլ են ստիպում ՀՀ իշխանություններին՝ չգնալ խնդրի նման կարգավորման։ Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում շարունակում է սրել իրավիճակը, սադրանքներ կազմակերպել սահմանի տարբեր հատվածներում։ Ալիևին դա անհրաժեշտ է թե՛ ներքին լսարանին ապացուցելու համար, որ «հաղթող» կողմը շարունակում է հաղթանակներ կերտել, թե՛ արտաքին քաղաքական առումով։ Մյուս կողմից Հայաստանի տարածքից սանտիմետր առ սանտիմետր պոկած ցանկացած կտորը, արոտավայրը, գյուղը ապագայում լուրջ ռեսուրս է Ադրբեջանի տնտեսության համար, փոխարենը տուժում է Հայաստանը, տուժում է սեփական իշխանության անողնաշար պահվածքի պատճառով։

Արմեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular