ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունելության համակարգը մեզ մոտ ճգնաժամ է ապրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«2021 թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019 և թե 2020 թվականների քննություններից: 2019 թ. քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020թ․ դիմորդները հանձնել են ընդամենը մեկ քննություն, իսկ 2021թ. առավելագույնը երկու ընդունելության քննություն: Դա ասացի նրա համար, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- հուլիսի 19-ին ասուլիսի ժամանակ հայտնել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա նշել էր, որ բուհերին 1800 անվճար տեղ է հատկացվել, իսկ վճարովի տեղերը 21․800 են եղել: ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11․058 դիմորդ, ընդունվածների թիվը 8083 է: Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ ԳԹԿ փոխտնօրենն ասել է. «Բացի պետական բուհերից, ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք»:

Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ թափուր տեղերը շատ են` փորձագետը պատասխանել է․ «Ընդունելության համակարգը մեզ մոտ ճգնաժամ է ապրում: ԽՍՀՄ տարիներին ինչպես գործել է, այնպես էլ շարունակում է գործել, մինչդեռ մենք վաղուց հրաժեշտ ենք տվել պլանային տնտեսությանը և անհնար է պետության կողմից պլանավորել, թե որ մասնագիտությամբ, որ գյուղում թափուր տեղ լինի: Հայեցակարգային մոտեցումները պետք է փոխվեն: Թափուր տեղերն ակնհայտ են մեր մարզային բուհերում: Նույնիսկ մարզերի դպրոցների լավագույն շրջանավարտներն ավարտելով ձգտում են քաղաքներում, հատկապես՝ Երևանում, ստանալ բարձրագույն կրթություն և դա հանգեցնում է մարզերի դատարկվելուն: Իսկ պետությունն այս առումով որևէ գործ չի անում, այնինչ այս ոլորտում պետական քաղաքականություն պետք է վարել, իսկ դա նշանակում է, որ պետությունը պետք է խրախուսի, 100 տոկոսով փոխհատուցի որոշակի բուհերի որոշակի մասնագիտությունների գծով ուսանողների վարձավճարները ու այդ ժամանակ մարդիկ կդիմեն ու կմնան մարզերում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular