ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանային երկայնքով ռազմատենչ գործողություններ է իրականացնում։ Երեկ էլ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և մասին զրուցել ենք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Հարցին, թե որն է այս լարվաժության հիմնական պատճառը` ադրբեջանագետը ասել է․ «Ադրբեջանի նպատակը չի փոխվել, իսկ դա այն է, որ Հայաստանը ստորագրի պայմանագիր, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը: Սահմանին լարվածություն ստեղծելը նաև Ադրբեջանի ջղային պատասխանն է այն ուղերձների համար, որ գալիս են Մինսկի խմբից: Ալիևը տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շոշափում է, որ Արցախի հարցն իբրև թե փակված է, սակայն ստանում է բացասական պատասխան: Հուլիսի 20-ին էլ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով: Երկուսն էլ ասացին, որ Արցախի հակամարտության էջը փակված է, բայց տարբեր բաներ նկատի ունեին, ու տեսախցիկներից այն կողմ առանձնազրույցի ժամանակ Պուտինը ևս մեկ անգամ բացատրել է, թե ինչու է համարում, որ Արցախի հարցի ռազմական փուլը փակված է: Պատասխանը մեկն է, այնտեղ ռուսական ներկայությունն է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular