ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սեփական նպատակներին հասնելու և ճնշումն ուժեղացնելու համար, իրականացնում է Սյունիքում և Տավուշում տեղի ունեցող գործողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը, որից հետո Պուտինը բավական դրական գնահատական հնչեցրեց: Նա Ալիևին շնորհակալություն հայտնեց կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար՝ ասելով, որ եթե ուզում եք կարգավորում, ապա պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով: Իսկ Փաշինյանին ասել էր, որ ցավոտ որոշումներ պետք է կայացվեն:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում այս հանդիպումները և ինչ խնդիրների մասին է խոսքը` քաղաքագետը պատասխանել է․ «Չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, բայց տպավորությունն այնպիսին է, որ այն փոխզիջումները, որոնց մասին Պուտինն ասում է Ալիևին և բարդ լուծումները, որոնց մասին նա ասում էր Փաշինյանին, տեսականորեն խոսքը հնարավոր է նույն երևույթների մասին է: Բայց խնդիրն այն է, որ այդ երևույթների շուրջ որոշումների բովանդակությունը ամեն կողմի համար կարող է ունենալ տարբեր նշանակություն: Ընդհանուր առմամբ,եթե գնահատենք, մենք կարող ենք միայն ենթադրել, որ հիմնական քննարկումները մեր վարչապետի և Ալիևի հետ տեղի են ունենում մեզ համար, համենայնդեպս, մի քանի առանցքային խնդիրների շուրջ: Եթե այդ հարցերի մեջ որպես հիմնական առանձնացնենք Արցախի հարցը, ապա և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար մինչև հիմա մենք չունենք վերջնական պայմանագիր: Եթե մենք խոսում ենք արցախահայության և Արցախի մասին, միշտ ասում ենք, որ իրենք իրենց որոշումը կայացրել են, վերահաստատել են, բայց կյանքը դրեց լուրջ խնդիրներ, մարտահրավերներ և, ըստ էության, հարցերը, որոնց լուծումներն իրոք բարդ են, և առաջնայինը հենց այն խնդիրն է, որը վերաբերում է Արցախին: Արդյոք փոխզիջումն այստեղ լինելու է Ադրբեջանի համար այս կարգավիճակի շարունակական լինելը և ռուսական խաղաղապահ զորքերի առկայությունը ոչ միայն այս 4,5 տարում, այլ նաև հետագայի համար: Սա կարող է լինել խնդիրներից մեկը, որ քննարկվում է եռակողմ կամ բազմակողմ ձևաչափերով: Այսինքն, այստեղ տարբերակներից մեկը Արցախի իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքի հետագա կարգավիճակն է, և խնդիրը, որն անհրաժեշտ է քննարկել հետագայում, հենց կարգավորումն է:

Մյուսը տեսականորեն այն խնդիրն է, որն ստեղծվել է անմիջականորեն հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 10-ից հետո: Հարցն այն է, թե ինչպես պետք է կարգավորվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը, որն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանը սեփական նպատակներին հասնելու և ճնշումն ուժեղացնելու համար, բնականաբար, իրականացնում է այն գործողությունները, որոնք տեսնում ենք Սյունիքից մինչև Տավուշ, այն բոլոր միջադեպերը, որոնք արձանագրում ենք վերջին մի քանի ամսվա ընթացքում: Մենք Ռուսաստանի ներգրավվածությունը առաջին հարցի մեջ ներկայացրեցինք միայն որպես խաղաղապահ ուժեր, սակայն այնտեղ կա նաև նրանց ներգրավվածությունը որպես երրորդ կողմ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի բավական լավ հարաբերություններ, և երկու երկրները Ռուսաստանին դիտարկում են որպես մի երկիր, որը կարող է ազդել մյուս կողմի պահվածքի վրա: Հաջորդ հարցը, որին արժի անդրադառնալ, միջանցքների հարցն է, որի մասին խոսվում է նաև նոյեմբերյան հայտարարության մեջ, և որի շուրջ շարունակվում են բանակցությունները, գործողությունները եռակողմ ձևաչափով՝ փոխվարչապետների մասնակցությամբ: Այստեղ ամեն կողմը փորձում է իր համար նպաստավոր պայմանները բանակցել՝ տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների նախագծերի տեսանկյունից: Այս դեպքում ևս Ռուսաստանը միջնորդ կողմ է այս բանակցություններում, որը կարող է իրականացնել համապատասխան ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Հաջորդը մեր գերիների հարցն է, որը ևս կարիք ունի լուծման»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular