ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիչ մարդ՝ քիչ գլխացավանք․ արտագաղթն ուժգնանում է, իշխանությունը՝ լկտիանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանից արտագաղթն ուժգնանում է աննախադեպ տեմպերով։ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունը, տնտեսական և քաղաքական ծայրահեղ ծանր վիճակը չէին կարող չազդել մարդկանց տրամադրության վրա։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական հաշվեկշիռը կազմում է 138 հազար մարդ, ինչը վկայում է միգրացիայի լուրջ աճի մասին։ Ընդ որում, այդ թիվը միայն ավիափոխադրումների տվյալներով է, հայտնի չէ, թե այլ եղանակներով որքան անձինք են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս տարվա առաջին չորս ամիսներին բացասական հաշվեկշիռը կազմում էր 75,8 հազար մարդ։ Մասնագետներն ահազանգում են, որ նման տեմպով տարեվերջին բացասական հաշվեկշիռը կարող է կազմել մինչև 250 հազար մարդ, ինչը պարզապես ողբերգական ցուցանիշ կլինի 2,5-ից 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար։ 

Գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրաշալի հասկանում է արտագաղթի այդ տեմպերի պատճառներն ու ծավալները, սակայն այն կանխելու փոխարեն իշխանավորներն իրենց հայտարարություններով ավելի են խորացնում արտագաղթը։ Նախօրեին էլ աչքի է ընկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա հայտարարել է, թե աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ՏՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսու ոլորտներում։

«Հետևաբար կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,– ասել է Քերոբյանը։

Իհարկե, իշխանության սազանդարները կսկսեն աղաղակել, թե Քերոբյանը կոչ է անում վերադառնալ հայրենիք, սակայն իրականում հակառակն է։ Այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին միգրացիան է, իշխանությունները պետք է գիտակցված և ճիշտ ընտրեն իրենց արտահայտությունները, այլապես հակառակ արդյունքը կունենան։ Իսկ միգուցե, հենց հակառակ արդյունքին՝ արտագաղթի խթանմանն էլ փորձում են հասնել փաշինյանական իշխանության ներկայացուցիչները։ 

Արտագաղթում են հիմնականում միջին դասի, ապահովված անձինք, ովքեր պատերազմից հետո ընդդիմադիր են եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ ընտրություններում արձանագրված արդյունքից հետո այլևս իմաստ չեն տեսնում երկրում մնալու։ «Քիչ մարդ՝ քիչ գլխացավանք» սկզբունքով առաջնորդվող իշխանությունն էլ ամեն կերպ խթանում է արտագաղթի տեմպերը։ Ի վերջո, թուլացած, աղքատ և խոցելի երկիրը ավելի հեշտ կլինի կառավարել ապիկարության այս բազմության համար։

Ցոլակ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular