ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանապետության ճանապարհին․ ինչո՞ւ էին գիշերով ահաբեկում մարդկանց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը երեկ երեկոյան վերածվել էր մեծ պոլիգոնի․ հարյուրավոր ոստիկաններ փակել էին Երևան մտնող բոլոր ճանապարհները, բազմակիլոմետրանոց խցանումներ առաջացրել և խուզարկում էին անխտիր բոլոր մեքենաները։ ՀՀ ոստիկանությունը մինչ այս պահը որևէ ողջամիտ բացատրություն չի տվել իր հատուկ գործողության դրդապատճառների, խուզարկությունների արդյունքում իրականացված գործողությունների մասին։ Փոխարենը սոցիալական ցանցերում օգտատերերը գրում էին, թե աննախադեպ ստուգումներ են եղել ոչ միայն Երևան մտնող ճանապարհներին, այլև հենց քաղաքի փողոցներում։ Ոստիկաններին միացել էին նաև ԱԱԾ աշխատակիցները, տպավորություն էր, թե ինչ-որ մեկին են փնտրում։ 

Երեկոյան նույնիսկ լուրեր տարածվեցին, թե դիվերսիոն խմբի են որոնում, սակայն որևէ հստակ տեղեկություն այդպես էլ չհաղորդվեց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևանում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի տեղեկացրել: Վերջին մեկ շաբաթում քրեական իրավիճակի սրումը, հրազենով իրականացված հանցագործությունները, քրեածին տարրերի ակտիվացումը, ըստ ամենայնի, մտահոգել էին իշխանություններին, որոնք փողոց էին հանել իրավապահ ողջ ռեսուրսը՝ այդկերպ վախի մթնոլորտ ստեղծելով քաղաքում։ 

Գաղտնիք չէ, իրավապահ համակարգի հեղինակությունը լրջորեն խաթարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով, մարդիկ էլ ոչ միայն չեն վստահում, այլև չէին էլ վախենում ոստիկանից։ Իսկ առաջիկայում ընդդիմությունը նոր ու ուժգին ակցիաներ, բողոքի գործողություններ է խոստացել, որոնք ինչ-որ պահի կարող են վտանգել Նիկոլ Փաշինյանի խախուտ իշխանության գոյությունը։ Իսկ բռնապետության ձգտող քաղաքական ուժն առաջին հերթին պետք է մարդկանց ահաբեկի հենց ոստիկանների միջոցով, ինչի դրսևորման ականատեսն էլ դարձանք երեկ։

Ալեքսանդր Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular