ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ էր, որ ՍԴ վարքագիծը տանելու էր նրան, որ ընտրության արդյունքները չէին չեղարկվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ սահմանադրական դատարանն ամբողջ կազմով դռնբաց նիստում հրապարակեց ընտրությունների արդյունքների վիճարկման ընդդիմության դիմումի վերաբերյալ վճիռը։ ՍԴ-ն մերժեց ընդդիմության պահանջը՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը։

Այս թեմայով զրուցել ենք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։

Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը` իրավաբանն ասաց, որ իր համար ՍԴ դիրքորոշումը ակնհայտ էր արդեն դատական նիստի երրորդ օրը, երբ ՍԴ խմբի անդամները ակնհայտ կրավորական վարքագիծ էին դրսևորում․ «ՍԴ-ում մենք ունեցել ենք մի դատավոր, որն ամբողջ նիստերի ընթացքում մի հարց որևէ կողմին չի տվել, էլ չեմ ասում, որ միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ քնել էր: Անունը չտամ, բայց կարծում եմ, որ ուղիղ եթերով այդ ամենը երևում էր: ՍԴ միջնորդություն էր ներկայացվել, օրինակ՝ դատախազությունից և ոստիկանությունից կոնկրետ փաստեր պահանջելու մասով, որոնք կապացուցեին դիմումում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ մի շարք փաստեր: ՍԴ-ն ստանալով միջնորդությունը առաջին նիստի օրը, դրանց քննարկումը հետաձգել էր մինչև վերջին օրը  և վերջին օրը, բնականաբար, այդ միջնորդությունները մերժել էր: Ակնհայտ էր, որ ՍԴ վարքագիծը տանելու էր նրան, որ ընտրության արդյունքները չէին չեղարկվելու: Նաև այն հանգամանքը, որ միտումնավորության չափ անփույթ էր կազմակերպված ՍԴ-ում առհասարակ գործի դատաքննությունը, որովհետև մենք տեսանք ընդամենը 2 դատավոր, որոնք իրապես փորձում էին իրենց հարցերով պարզել գործի հանգամանքները»։

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված գործողություններին, Ռոբերտ Հայրապետյանը ասաց. «Առնվազն պետք է ունենալ տխմար մտածելակերպ՝ լինելով երկրի ղեկավար, երբ դու ունես օտարերկրյա ներդրումով խոշոր ընկերություն քո երկրում և դու կիրառես այնպիսի ռեպրեսիաներ, որոնք չկիրառելու պարտավորություն ես ստանձնել՝ այդ երկրների հետ կնքած երկկողմ համաձայնագրերով»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular