ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը պատգամավոր չի դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից։ Երկրորդ նախագահը երեկ հայտարարություն է տարածել և նշել, թե «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իր որոշման մասին դիմումը:

«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու»,- նշել է Քոչարյանն ու հավելել․ «Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու»։

Միաժամանակ, երկրորդ նախագահը շեշտել է, թե Ազգային Ժողով իր չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Արտահերթ ընտրություններից հետո իշխանական մամուլը ապատեղեկատվություն էր տարածում՝ իբր երկրորդ նախագահը վերցնելու է մանդատը, որպեսզի անձեռնմխելիություն ստանա։ Այս պնդումներն, իհարկե, զուրկ են որևէ տրամաբանությունից։ Խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն ունեցող ուժի համար բարդ չէր լինի որևէ պատգամավորի զրկել այդ անձեռմխելիությունից։ Իսկ շարքային ընդդիմադիր լինելը հարիր չէ ՀՀ նախկին նախագահի և ընդդիմադիր գլխավոր ուժի առաջնորդի համար։ Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի որոշումը վկայում է պետականության և դրա ատրիբուտների նկատմամբ «Հայաստան» դաշինքի հարգանքը։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը, անկախ իր անձից և հանրության մեջ եղած ընկալումներից, չի կարող նստել որպես շարքային պատգամավոր նստել մի դահլիճում, որտեղ տոն են տալիս ալենսիմոնյաններն ու լենանազարյանները։

Սամվել Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular