ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ներսում պաշտոնակռիվը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, «Քաղաքացիական պայմանագրում» ինքնամոռաց զբաղված են պաշտոնների բաժանմամբ։ Արտահերթ ընտրություններում 54 տոկոս քվե ստացած ուժը արդեն որոշել է՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է լինելու, իսկ նրա տեղակալներ կդառնան կոճակները շփոթող Ռուբեն Ռուբինյանն ու լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական տված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։ Խորհրդարանական երկրում այս որակի նշանակումներով հերթական անգամ գցում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ ԱԺ ավելի ապիկար ղեկավարություն նույնիսկ վատ երազում հնարավոր չէր պատկերացնել։

Ոչ պակաս անպիտան նշանակումներ են լինելու նաև գործադիրում։ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել պաշտպանության նախարարի նշանակման հարցում։ Վաղարշակ Հարությունյանին խոստացել են Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և նա արդեն իրերն է հավաքում Բագրևանդից Բաղրամյան պողոտա տեղափոխվելու համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով Պաշտպանության նախարար կարող է նշանակվել Փաշինյանի նախկին խորհրդական, ներկայումս ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանը։ Հիշեցնենք, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԶՈՒ հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանին Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց՝ իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար։ Եվ անփառունակ այդ զինվորականին Փաշինյանը մտադիր է պաշտպանական գերատեսչության ղեկավար նշանակել։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կգնա։ Միայն նա է համաձայնվել հետապնդումներ իրականացնել թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ, իսկ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում իր տեղակալ Սուրեն Գրիգորյանն է փոխարինելու։ Թերևս, տարբեր պաշտոնների նշանակումներով Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է, որքան «ապիկար, այնքան լավ» կարգախոսով։ Միգուցե, նմանների ֆոնին նա ցանկանում է թաքցնել սեփական ապիկարությունը։

Գարիկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular