ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պողպատե մանդատի ոդիսականը․ Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր անփառունակ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն մի դաս է լավ սերտել՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար պետք է հետապնդել և մեկուսացնել քաղաքական բոլոր հակառակորդներին։ Եվ այժմ, առանց դադարի զբաղվում է այդ գործով՝ կալանավորելով բոլորին, ովքեր համարձակվել են իրեն մի թթու խոսք ասել։ Նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, որ «այն զգացողությունն է, թե Փաշինյանը պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»: Սյունիքի մարզի կալանավորված համայնքապետերի շարքը նախօրեին լրացրեց Սիսիանի համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Սարգսյանը։

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Մենք վաղուց էինք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի «պողպատե մանդատն» ու մուրճը աշխատելու են միայն քաղաքական հակառակորդների դեմ, իսկ յուրայինները ոչ միայն չեն հետապնդվելու իրենց հանցագործությունների համար, այլ մի բան էլ՝ նոր հանցանքներ կատարելու ինդուլգենցիա են ստանալու Նիկոլ Փաշինյանից։ Հետապնդումները միայն առանձին անհատներով չեն սահմանափակվելու, այլև խոշոր ձեռնարկություններով, որոնց ղեկավարները, ըստ իշխանության ներկայացուցիչների, կարող են կապ ունենալ ընդդիմության հետ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ընդամենը առաջինն է այդ շարքում։ Մեր տեղեկություններով առաջիկայում հետապնդումներ են սկսվելու նաև այլ ձեռնարկությունների դեմ։ Իզուր չէ, որ Փաշինյանը որոշել է ազատվել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից, և նրա փոխարեն նշանակվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս էլ համակարգելու է իշխանությանը չհարող ընկերությունների դեմ հարկային տեռորը։ Փաշինյանին, իհարկե, չի անհանգստացնում, որ խոշոր ընկերությունների դեմ արշավը վաելու է հնարավոր ներդրողներին, որոնք չեն ցանկանում գումարներ բերել Հայաստան։ Իսկ շատ ընկերություններ էլ հարկադրված կհեռանան մեր երկրից։ Ռուսական RiaFan գործակալությունն այդ կապակցությամբ գրում է․ «Դա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ ամեն ինչ շատ վատ է լինում: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին: Այն զգացողությունն է, որ նա պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»:

Կարեն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular