ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ցինիզմով ժողովրդին պատրաստում է «ցավոտ լուծումներին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները սեփական ազգաբնակչությանը ահաբեկումների միջոցով պատրաստում են ցավոտ լուծումների՝ դրա համար օգտագործելով ադրբեջանական սադրանքները։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, և համատեղ ասուլիսում հայտարարել, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին։

«Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե նույն բանը հայկական կողմի վերաբերյալ օրեր առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջին օրերին իրավիճակը սրվել է Երասխի ուղղությամբ, և այդ ժամանակ էլ Ալիևը հայտնել էր, թե «ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ»։

Ռազմական նոր բախումների հավանականության մասին խոսելով՝ տրամաբանական կլիներ, որ Փաշինյանը ջանքեր գործադրեր սահմանն ամրապնդելու, դիրքերն ամրացնելու ուղղությամբ, սակայն որևէ նման քայլ ՀՀ գործող իշխանությունների կողմից չենք տեսել։

Ըստ էության, նոր զոհերով, նոր սրմամբ փորձ է արվում հայ հանրությանը պարտադրել համակերպվել «բարդ, սուր և զգայուն հարցերի« ոչ հայանպաստ լուծման հետ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը պարտադրված է կատարել իր արտաքին պատրոնների պահանջները, սակայն առանց ներքին ճնշումների, ահաբեկումների, վախի մթնոլորտի ստեղծման այդ «գործը» գլուխ չի գա։ Ուստի եվ իրականացվում է այս փնթի թատրոնը։

Ներսես Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular