ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի անձնական կրիմինալը․ ինչպե՞ս ահաբեկել սեփական երկիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում «տարօրինակ» կերպով սրվել է քրեածին իրավիճակը, իսկ աղմկահարույց շատ դեպքերում շրջանառվում են իշխանությանը սերտ առնչություն ունեցողների անունները։ Երեկ էլ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, որից հետո ԶԼՄ-ներում հայտնվող տեղեկությունները տարակուսանքի լուրջ առիթ են դարձել։ Կրակոցները հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց: Մի քանի ԶԼՄ-ներ գրում են, թե ոստիկանության պաշտոնյայի պատկանող մի մեքենայից կրակել են մի քաղաքացու ոտքերի վրա, ապա կրակողի վարորդը վիրավորին գցել է մեքենայի բեռնախցիկը և հեռացրել դեպքի վայրից։ Կրակոցներից հետո դեպքի վայրում եղել են իրավապահները, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն եղել:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է: Օրեր առաջ էլ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Գորիսում, Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև։ Ըստ մամուլի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին ծանր վիճակում տեղափոխվել է Երևան, իսկ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, ով ինքնաձիգից անկանոն կրակահերթեր էր արձակել, իրավապահները չեն կարողանում հայտնաբերել։

Քրեական պատմություններով հարուստ է նաև իշխանության մեկ այլ ներկայացուցչի՝ «Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանի կյանքը։ Լուրեր են շրջանառվում, որ նա ոմն Ռուստամի հետ հանցախումբ է պահում, և անգամ այդ խմբին ոստիկանությունից ազատելու համար «դեբոշ» է սարքել Արաբկիրի բաժնում։ Ըստ էության, իշխանությունը գնում է ոչ թե ներքաղաքական իրավիճակի լարվածությունը պարպելու, կրքերը հանգստացնելու ճանապարհով, այլ քրեական այսպիսի պատմություններով, Հայաստանը նոր Սիցիլիա դարձնելով՝ փորձում է վախի և ահաբեկումների մթնոլորտ սերմանել հանրության մեջ, որպեսզի ավելի հեշտ կառավարի վախեցած զանգվածին։ Առաջիկայում նոր քրեական դեպքերի ականատեսը կլինենք, մի քանի դեպքով Նիկոլ Փաշինյանը չի սահմանափակվելու։

Սարգիս Մարության

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular