ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը բավարար կամք չունեցավ երկիրը ճգնաժամից հանելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների չեղարկման հարցով չորս քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ իր վճիռը, և անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Դիմող կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց` որոշումը սպասելի էր.

«Որոշումն ակնկալելի էր, ինչի մասին հայտնել եմ»։

Մյուս դիմումատու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանն ասում է` քաղաքական ճնշումները Սահմանադրական դատարանի նկատմամբ ակնհայտ էին։ «Հայոց հայրենիք» կուսակցությունն էլ մտադիր է ՍԴ վճիռը բողոքարկել Եվրոպական դատարանում։

Փաստացի Սահմանադրական դատարանի 9 դատավորների մեծ մասը քաղաքական կամք չունեցավ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջով։ Վճռի հրապարակումից հետո տարբեր ԶԼՄ-ներ, ՍԴ-ի ներքին անցուդարձին ծանոթ անձինք նշում են, թե առնվազն երեք դատավորներ փորձել են դիմադրել, դեմ են քվեարկել ազգակործան վճռին, սակայն պարզվեց Նիկոլ Փաշինյանի դիրքերն ավելի ամուր էին։ Նրան հաջողվեց երեք տարում Սահմանադրական դատարանը վերաձևել իր պատկերացումներով, իր կողմնակիցներով, կամ կոմպրոմատի ծանրության տակ կքածներով վճիռ կայացնել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Իսկ առաջիկայում ԿԸՀ-ն կբաշխի մանդատները․ նոր խորհրդարանը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կայանալու է օգոստոսի 2-ին, որից հետո էլ կկազմավորվի նոր կառավարությունը։

Գարիկ Սամսոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular