ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ակտիվանում է Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքն ակտիվանում է Հայաստանում՝ արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, և այս հանգամանքը չի կարող մտահոգություններ չառաջացնել։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացման համար կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար: Իսկ երեկ երկօրյա այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Շառլ Միշելին, ի դեպ, դաշնակցական երիտասարդները երեկ դիմավորել են բողոքի գործողություններով։

Բուռն ակտիվացման քայլեր են նկատվում նաև Միացյալ Նահանգների կողմից։ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառուցներից մեկի՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը օրերս հայտարարեց, թե Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է, թե ինչ նախագծեր կարող է իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքներում:

«Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը ակտիվացնում է իր քաղաքականությունը այս տարածաշրջանում։ Բայդենի վարչակազմն ավելի լավ է հասկանում այս տարածաշրջանը, ուստի ներգրավված են»,- նշել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պետքարտուղարությունն էլ երեկ մի շրջաբերական է փոխանցել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը, որւմ նշել է, թե իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը։

«Մեզ խորապես մտահոգում է անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությունը, հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքները», - նշել է Պետքարտուղարությունը:

Արևմուտքի կողմից բոլոր այս քայլերը վկայում են, որ նրանց խորապես հուզում է Ռուսաստանի ազդեցության աճը տարածաշրջանում, և փորձում են ֆինանսական և քաղաքական միջոցներով հակազդել Ռուսաստանին։ Լա՞վ է, թե՞ վատ, կերևա ապագայում։

Ալեն Կիրակոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular