ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը ամեն ինչ անում է, որ տարածաշրջանային կայունությունը չլինի և փորձում է դրա բեռը դնել Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը վերջին հայտարարությունների ժամանակ խոսեց  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, կոմունիկացիաների բացման մասին և դրան էլ հաջորդեց նրա սպառնալից հայտարարությունները:

Այս մասին զրուցել ենք ադրբեջանագետ, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե  ինչով է բացատրվում Ալիևի պահվածքը ադրբեջանագետը պատասխանել է․ «Երբ Ալիևը խոսում է կոմունիկացիաներ բացելու կամ տարածաշրջանային կայունության մասին, ըստ էության, իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր ցանկությունը դա չէ, իր ցանկությունը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չէ ամենևին, այլ՝ որոշակի առումով Ադրբեջանի դոմինանտությունը տարածաշրջանում, Հայաստանը շրջափակման մեջ պահելու շարունակական քաղաքականությունը, իսկ այդ շրջափակումից դուրս գալու պարագայում էլ՝ Հայաստանն Ադրբեջանից կախվածության մեջ դնելը: Խաղաղության պայմանագիր կնքելու համար էլ Ադրբեջանը Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ է դնում, որոնք Հայաստանը բնականաբար չի կատարելու, ինչը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևն ամենևին էլ շահագրգռված չէ տարածաշրջանային կայունության հարցում։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անում է, որպեսզի այդ կայունությունը չլինի, և փորձում է դրա բեռը դնել Հայաստանի վրա»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանային վերջին լարվածությունն էլ պայմանավորված է Ալիևի այդ մտադրությամբ Տարոն Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այո՛, դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է, նրանք անընդհատ շարունակելու են լարել իրավիճակը, որովհետև իրենց ձեռնտու չէ իրավիճակի դեէսկալացիան, և բոլոր մակարդակներում՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների, դա են ցույց տալու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular