ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ոչնչացնում է դիվանագիտական կորպուսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան հարցում սպասվող բարդագույն բանակցություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լիովին գլխատել հայկական դիվանագիտական կորպուսը, գիտակ դիվանագետներին հեռացնել, իսկ նրանց փոխարեն նշանակել իր մերձավոր շրջապատի անփորձ և ապիկար դեմքերին։ Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Փաշինյանի առաջարկությամբ հետ է կանչել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանին և նրան նշանակել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Մեծ Բրիտանիան անշուշտ կարևոր երկիր է, որտեղ Ներսեսյանի հմտությունները պետք կգան։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրում նոր դեսպանի թեկնածությունը պարզապես թևաթափ է անում։ Փաշինյանը մտադիր է ԱՄՆ-ում դեսպան նշանակել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որի միակ արժանիքը Փաշինյանին անգլերեն սովորեցնելն է եղել, ի դեպ բավական վատ։ Դիվանագիտական հմտություններից և կրթությունից զուրկ Մակունցը նույնիսկ սեփական խմբակցության հետ չէր կարողանում յոլա գնալ, ուր մնաց՝ աշխարհի թիվ մեկ գերտերության քաղաքական գայլերի հետ յոլա գնա։

ԶԼՄ-ների տվյալներով, հետ է կանչվելու նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Հանուն արդարության, նա առանձնապես չի էլ փայլել դիվանագիտական արդյունավետ աշխատանքով։ Փոխարենը Փաշինյանը իր մեկ այլ մտերիմի կնշանակի, ինչից առանձնապես չի շահի մեր դեսպանության աշխատանքը Մոսկվայում։ ԱԳՆ նախարարի և փոխնախարարների պաշտոնների հավակնորդները ևս չեն փայլում լուրջ հմտություններով, իսկ Ադրբեջանի հետ սպասվող բանակցություններում դա ևս մեկ խոչընդոտ է հայկական կողմի շահերն առաջ մղելու համար։ Թեպետ այդ դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կարող է բարձրանալ խորհրդարանի ամբիոն և նման մի տեքստ երկնել․ «Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Նախորդ նման հայտարարությունից հետո Հայաստանը ծանր պարտություն կրեց մարտի դաշտում։

Գոռ Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular