ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վնասները Ռուսաստանին, յուղը իրենց, իսկ սերուցքը Արևմուտքին. Փաշինյանի կադրային քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի կառավարության ռազմական և տնտեսական հատվածները ստիպված կլինեն ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ Արտաքին գործերի և ֆինանսական հատվածները ավելի ակտիվ աշխատել Արևմուտքի հետ: Այդ մասին ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակումը:

Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանին նշանակելով Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը ձգտում է պարզեցնել իր բազմաուղղվածության քաղաքականությունը:

«Ուստի Գրիգորյանը, որպես Սորոսի բացահայտ անդամ, ուժային հատվածից տեղափոխվել է արտաքին քաղաքականություն», - կարծիք է հայտնել ռուս փորձագետը:

Հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի հակառուսական անցյալը և այն փաստը, որ մինչ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»՝ Գրիգորյանը հակառուսական և հակապուտինյան հայտարարություններ էր անում, ապա արդյո՞ք այդ նշանակումը պետք է ընկալել որպես Հայաստանը Ռուսաստանից հետագայում պոկելու ցանկություն:  Լեպեխինի խոսքով՝ Հայաստանը չի բաժանվում Ռուսաստանից, Երևանը պարզապես ձգտում է Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ վերաբերվել, այսինքն «հնարավորինս քամել Ռուսաստանից նախ ռազմական իմաստով, ապա տնտեսության հիմնական ոլորտների ուղղությամբ»:

«Քաղաքական, գաղափարական, մշակութային առումով, այո՛. Փաշինյանի կառավարությունը գնալով ավելի ու ավելի է ընկնելու գլոբալիզմի ծուղակները: Այսինքն հեռանալու է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև հայկական իսկական շահերից: Փաստորեն, Հայաստանում այս տարվա աշնանից սկսել է ձևավորվել երկհատվածային տնտեսություն. Ռուսաստանը կփակի Հայաստանի տնտեսության բազմաթիվ կորուստները (գազի և այլ հումքի արտոնյալ ներկրում, վարկեր, սարքավորումներ, ատոմակայան, հայ գյուղատնտեսական արտադրողի աջակցություն առավելագույն հեշտացնելով հայկական ապրանքների վաճառքը ռուսական շուկայում, սպառազինության, զենքի մատակարարում, տրանսպորտային ոլորտում ներդրումային նախագծերի և այլն), իսկ Հայաստանի իշխող դասը կերակրվելու է Արևմուտքի աջակցությամբ, որն էլ իր հերթին կվերցնի Հայաստանի տնտեսության սերուցքը», - ամփոփել է ռուս քաղաքագետն իր խոսքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular