ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական համակարգի ամենածանր տարվա ամփոփում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց Հայաստանի պատմության նորագույն շրջանի, թերևս, ամենածանր ուսումնական տարին։ Կորոնավիրուսը և 44-օրյա պատերազմն ու դրա ելքը ծանր հարված էին Հայաստանի կրթության համար։ Նախ, կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին։ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դպրոց էին գնում շաբաթական 3 օր, մյուսները լիարժեք էին հաճախում։ Բուհերը սկսեցին խառը ուսուցման մոդելով։ Որոշ կուրսեր առկա ուսուցմամբ էին սովորում, մյուսները՝ հեռավար։

Հոկտեմբերի կեսերին կորոնավիրուսի թվերը շեշտակի աճեցին, և հոկտեմբերի կեսերին դպրոցները փակվեցին։ Օգտագործվեց դպրոցական արձակուրդի ողջ պաշարը, և նոյեմբերի կեսերին դասերի վերսկսումից հետո, դպրոցները մինչև հունիսի կեսերն աշխատեցին առանց արձակուրդի։ Հատկապես դժվար էր ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչների, վարչական աշխատողների համար։ Այս մարդկանց մեծ մասն աշխատեց շաբաթական 6 օր՝ առանց որևէ պարգևավճարի։  Իհարկե, ցանկալի կլիներ, որ ուսումնական տարվա ավարտին ուսուցիչները հատուկ շնորհակալական ուղերձ ստանային վարչապետի կամ գոնե նախարարի մակարդակով, բայց դա էլ չեղավ։

Մեզ մոտ ընդունված է, որ ուսուցիչներին պետք է հիշել սեպտեմբերի 1-ին, Ուսուցիչ օրը և Վերջին զանգի օրը։ Բայց խոստովանենք, որ ուսուցիչներն այս տարի մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Նրանցից շատերը զուգահեռաբար մասնակցում էին տարբեր վերապատրաստումների։ Ի դեպ, անզեն աչքով նկատելի էր, որ Հայաստանում սանիտարահիգիենիկ կանոններն ամենալավը պահպանեցին դպրոցները։ Սա խոսում է այն մասին, որ եթե Հայաստանում խելամիտ ձևով նախագծվեն և իրականացվեն բարեփոխումները, ապա դպրոցներն ունեն բավարար կազմակերպական ներուժ դրանք իրագործելու համար։

Բուհերի համար նույնպես տարին բարդ էր։ Աշնանը մեկ ամիս առկա աշխատելուց հետո, բուհերի մեծ մասը վերադարձավ հեռավար ուսուցման։ 2021թ. փետրվարին կրկին փորձ արվեց վերադառնալ առկա ուսուցման, սակայն դա տևեց մեկ ամիս։ Նորից բռնկում եղավ, և բուհերը նորից անցան հեռավար ուսուցման։ Իհարկե, հեռավար ուսուցումը ունեցավ որոշ հաջողության պատմություններ բուհերում։ Առանձին դասախոսներ նշում էին, որ իրենց առարկայի դասավանդումը կամ առանձին հմտությունների դասավանդումը հեռավար ձևով ավելի լավ է ստացվում։ Բայց ակնհայտ է, որ հեռավար ուսուցումը բուհերում արդյունավետ չէր։ Ուսանողների մասնակցությունը հաճախ ձևական էր, իսկ դասախոսների մեծ մասը չէր տիրապետում հեռավար ուսուցման մեթոդներին։ Պարզապես Zoom-ով դասախոսություն կարդալը դեռևս հեռավար ուսուցում չէ։

Այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս ուսումնական տարվա ընթացքում և ուսուցիչները, և դասախոսները զգալիորեն բարելավեցին թվային գործիքներ կիրառելու իրենց հմտությունները։ Մեկ տարում ունեցանք այնքան առաջընթաց, որքան չէինք ունեցել նախորդ տարիներին միասին վերցված։

Եթե կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները հաղթահարելի են,  ապա նույնը չենք կարող ասել 44-օրյա պատերազմի մասին։ Պատերազմում կրած պարտությունը մեծագույն տրավմա է մեր կրթական համակարգի համար, և դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ուշքի գալ։ Գրեթե բոլոր դպրոցներում, քոլեջներում, բուհերում կորուստներ եղան, ուսուցիչների ու դասախոսների մի մասը կորցրեցին իրենց երեխաներին, թոռներին։ Սա չէր կարող չազդել նրանց աշխատանքի վրա։

Բայց փլուզվեց նաև մեր կրթության բովանդակությունը։ Հատկապես հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները պարզապես չգիտեին՝ ինչ է պետք ասել, ինչպես դասավանդել Հայաստանի պատմության վերջին 30 տարիների պատմությունը, որն անքակտելիորեն կապված էր Արցախյան հաղթանակի հետ։

Ստոիկ իմաստուններն ասում են, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ է լինում քեզ հետ, այլ այն, թե ինչպես ես արձագանքում քո հետ տեղի ունեցածին։ Այս առումով, մենք ադեկվատ չենք արձագանքում մեզ հետ կատարվածին։

Օրինակ՝ այդպես էլ Հայաստանում ոչինչ չարվեց հասկանալու համար, թե այս 1.5 տարվա ընթացքում ուսումնական ինչ կորուստներ ունեցավ կրթական համակարգը։ Տևական ժամանակ հեռավար աշխատելու, շաբաթական ընդամենը 3 օր դպրոց գնալու արդյունքում չեն կարող չլինել կրթական կորուստներ։ Սա պետք է պարզել և ամառային ծրագրերի միջոցով փորձել վերականգնել հատկապես կրտսեր դպրոցում արձանագրված կորուստները։ Բայց կարծես թե պետության հովանավորությամբ իրականացվող ամառային ծրագրեր չկան։ Շատ ընտանիքներ մասնավոր պարապմունքների միջոցով կվերականգնեն այդ կորուստը, բայց անապահով խավի ընտանիքների երեխաներին պետությունը պետք է լրացուցիչ ծրագրերով աջակցի։ Այլապես, անգրագիտության ցուցանիշները կարող են էլ ավելի մտահոգիչ դառնալ։

Պետք է նաև մտածել կրթության հետպատերազմյան բովանդակության մասին։ Մենք պետք է պարտությունը օգտագործենք որպես ուսուցանող միջոց՝ առաջիկայում սխալներից խուսափելու համար։ Կրթությունը պետք է փորձի մեր հասարակությանը դուրս բերել այս էգոիստական, նեղմիտ, հաճույքների վրա հիմնվող ապրելակերպից։ Մարդիկ պետք է հասկանան, որ ինքնասիրահարվածությունը, անձնական հարստություն դիզելը (հատկապես հարկեր չվճարելու ճանապարհով), միայն սեփական երեխաների մասին մտածելը կործանարար են Հայաստանի համար։ Մենք պետք է պետություն ստեղծենք, աշխատող ինստիտուտներ, պետք է մտածենք հանրային բարիքի մասին։

Ցավոք, կրթության ոլորտում պատերազմից հետո իներցիան շարունակվում է։ Նախարարությունը շարունակում է զբաղվել ընթացիկ հարցերով։ Չկան մարդկանց համախմբելու, առաջնահերթություններ սահմանելու, ուղղություն փոխելու, արժեքային կողմնորոշումներ ձևակերպելու, աշխատաոճ փոխելու մոտեցումներ։ Կարճ ասած՝ սրտացավություն ու պատասխանատվություն չկա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular