Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կրթական համակարգի ամենածանր տարվա ամփոփում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց Հայաստանի պատմության նորագույն շրջանի, թերևս, ամենածանր ուսումնական տարին։ Կորոնավիրուսը և 44-օրյա պատերազմն ու դրա ելքը ծանր հարված էին Հայաստանի կրթության համար։ Նախ, կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին։ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դպրոց էին գնում շաբաթական 3 օր, մյուսները լիարժեք էին հաճախում։ Բուհերը սկսեցին խառը ուսուցման մոդելով։ Որոշ կուրսեր առկա ուսուցմամբ էին սովորում, մյուսները՝ հեռավար։

Հոկտեմբերի կեսերին կորոնավիրուսի թվերը շեշտակի աճեցին, և հոկտեմբերի կեսերին դպրոցները փակվեցին։ Օգտագործվեց դպրոցական արձակուրդի ողջ պաշարը, և նոյեմբերի կեսերին դասերի վերսկսումից հետո, դպրոցները մինչև հունիսի կեսերն աշխատեցին առանց արձակուրդի։ Հատկապես դժվար էր ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչների, վարչական աշխատողների համար։ Այս մարդկանց մեծ մասն աշխատեց շաբաթական 6 օր՝ առանց որևէ պարգևավճարի։  Իհարկե, ցանկալի կլիներ, որ ուսումնական տարվա ավարտին ուսուցիչները հատուկ շնորհակալական ուղերձ ստանային վարչապետի կամ գոնե նախարարի մակարդակով, բայց դա էլ չեղավ։

Մեզ մոտ ընդունված է, որ ուսուցիչներին պետք է հիշել սեպտեմբերի 1-ին, Ուսուցիչ օրը և Վերջին զանգի օրը։ Բայց խոստովանենք, որ ուսուցիչներն այս տարի մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Նրանցից շատերը զուգահեռաբար մասնակցում էին տարբեր վերապատրաստումների։ Ի դեպ, անզեն աչքով նկատելի էր, որ Հայաստանում սանիտարահիգիենիկ կանոններն ամենալավը պահպանեցին դպրոցները։ Սա խոսում է այն մասին, որ եթե Հայաստանում խելամիտ ձևով նախագծվեն և իրականացվեն բարեփոխումները, ապա դպրոցներն ունեն բավարար կազմակերպական ներուժ դրանք իրագործելու համար։

Բուհերի համար նույնպես տարին բարդ էր։ Աշնանը մեկ ամիս առկա աշխատելուց հետո, բուհերի մեծ մասը վերադարձավ հեռավար ուսուցման։ 2021թ. փետրվարին կրկին փորձ արվեց վերադառնալ առկա ուսուցման, սակայն դա տևեց մեկ ամիս։ Նորից բռնկում եղավ, և բուհերը նորից անցան հեռավար ուսուցման։ Իհարկե, հեռավար ուսուցումը ունեցավ որոշ հաջողության պատմություններ բուհերում։ Առանձին դասախոսներ նշում էին, որ իրենց առարկայի դասավանդումը կամ առանձին հմտությունների դասավանդումը հեռավար ձևով ավելի լավ է ստացվում։ Բայց ակնհայտ է, որ հեռավար ուսուցումը բուհերում արդյունավետ չէր։ Ուսանողների մասնակցությունը հաճախ ձևական էր, իսկ դասախոսների մեծ մասը չէր տիրապետում հեռավար ուսուցման մեթոդներին։ Պարզապես Zoom-ով դասախոսություն կարդալը դեռևս հեռավար ուսուցում չէ։

Այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս ուսումնական տարվա ընթացքում և ուսուցիչները, և դասախոսները զգալիորեն բարելավեցին թվային գործիքներ կիրառելու իրենց հմտությունները։ Մեկ տարում ունեցանք այնքան առաջընթաց, որքան չէինք ունեցել նախորդ տարիներին միասին վերցված։

Եթե կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները հաղթահարելի են,  ապա նույնը չենք կարող ասել 44-օրյա պատերազմի մասին։ Պատերազմում կրած պարտությունը մեծագույն տրավմա է մեր կրթական համակարգի համար, և դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ուշքի գալ։ Գրեթե բոլոր դպրոցներում, քոլեջներում, բուհերում կորուստներ եղան, ուսուցիչների ու դասախոսների մի մասը կորցրեցին իրենց երեխաներին, թոռներին։ Սա չէր կարող չազդել նրանց աշխատանքի վրա։

Բայց փլուզվեց նաև մեր կրթության բովանդակությունը։ Հատկապես հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները պարզապես չգիտեին՝ ինչ է պետք ասել, ինչպես դասավանդել Հայաստանի պատմության վերջին 30 տարիների պատմությունը, որն անքակտելիորեն կապված էր Արցախյան հաղթանակի հետ։

Ստոիկ իմաստուններն ասում են, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ է լինում քեզ հետ, այլ այն, թե ինչպես ես արձագանքում քո հետ տեղի ունեցածին։ Այս առումով, մենք ադեկվատ չենք արձագանքում մեզ հետ կատարվածին։

Օրինակ՝ այդպես էլ Հայաստանում ոչինչ չարվեց հասկանալու համար, թե այս 1.5 տարվա ընթացքում ուսումնական ինչ կորուստներ ունեցավ կրթական համակարգը։ Տևական ժամանակ հեռավար աշխատելու, շաբաթական ընդամենը 3 օր դպրոց գնալու արդյունքում չեն կարող չլինել կրթական կորուստներ։ Սա պետք է պարզել և ամառային ծրագրերի միջոցով փորձել վերականգնել հատկապես կրտսեր դպրոցում արձանագրված կորուստները։ Բայց կարծես թե պետության հովանավորությամբ իրականացվող ամառային ծրագրեր չկան։ Շատ ընտանիքներ մասնավոր պարապմունքների միջոցով կվերականգնեն այդ կորուստը, բայց անապահով խավի ընտանիքների երեխաներին պետությունը պետք է լրացուցիչ ծրագրերով աջակցի։ Այլապես, անգրագիտության ցուցանիշները կարող են էլ ավելի մտահոգիչ դառնալ։

Պետք է նաև մտածել կրթության հետպատերազմյան բովանդակության մասին։ Մենք պետք է պարտությունը օգտագործենք որպես ուսուցանող միջոց՝ առաջիկայում սխալներից խուսափելու համար։ Կրթությունը պետք է փորձի մեր հասարակությանը դուրս բերել այս էգոիստական, նեղմիտ, հաճույքների վրա հիմնվող ապրելակերպից։ Մարդիկ պետք է հասկանան, որ ինքնասիրահարվածությունը, անձնական հարստություն դիզելը (հատկապես հարկեր չվճարելու ճանապարհով), միայն սեփական երեխաների մասին մտածելը կործանարար են Հայաստանի համար։ Մենք պետք է պետություն ստեղծենք, աշխատող ինստիտուտներ, պետք է մտածենք հանրային բարիքի մասին։

Ցավոք, կրթության ոլորտում պատերազմից հետո իներցիան շարունակվում է։ Նախարարությունը շարունակում է զբաղվել ընթացիկ հարցերով։ Չկան մարդկանց համախմբելու, առաջնահերթություններ սահմանելու, ուղղություն փոխելու, արժեքային կողմնորոշումներ ձևակերպելու, աշխատաոճ փոխելու մոտեցումներ։ Կարճ ասած՝ սրտացավություն ու պատասխանատվություն չկա։ 

Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտներիՆիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա ՄկրտչյանՄաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո ՓայլանՍպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnրՀայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճըՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբՀայաստանը սպառնում է Ռուսաստանին դատարան դիմելով. Ի՞նչ ռիսկի է դիմում Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման համարԵրեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերովՀայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված