ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 80-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։

Կոբլենց քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ 50 հոգի մահացել են Ռեյնլանդ Պֆալցում, 30-ը՝ Հյուսիսային Ռեյն–Վեստֆալիայում: Նրա խոսքով` մահացածների թիվը կարող է ավելանալ։

Ավելի վաղ Արվայլեր շրջանի իշխանությունները հայտարարել էին, որ անհետ կորել է մոտ 1,3 հազար մարդ:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:

Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Կադրերում երևում են հեղեղված փողոցներն ու տները, տապալված ծառերը, վնասված մեքենաները։ Որտեղ ջուրը հետ է քաշվել, բնակիչները փորձում են մաքրել իրենց տներում կուտակված կեղտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular