ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևի երեկ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, թեև ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ընտրություններից հետո դա տեղի կունենա:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե նման հայտարարությունների տակ կա՞ն ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ թուրքագետը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ վտանգներ կան։ Ինչպես հռետորաբանությունն է վկայում, այնպես էլ անընդհատ տեղի ունեցող զորավարժությունները, Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու որոշումները, այն, որ որոշում է ընդունվում Ադրբեջանում բանակի թվաքանակն ավելացնելու, նոր զենքերով համալրելու մասին։ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և այդ ագրեսիվության թիրախը տեղափոխում է Հայաստանի ուղղությամբ։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ինչպես իրական գործողությունների, այնպես էլ հռետորաբանության մակարդակով Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի»։

Հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը ներքին սպառման համար են, քանի որ Ադրբեջանում չեն դադարում բողոքի ակցիաները` քաղաքագետը պատասխանել է․ « Ես չեմ կարծում, որ սա ներքին սպառման համար է, կարծում եմ, ընդհակառակը, սա ուղղված է արտաքին աշխարհին, հռետորաբանության մակարդակով տեղի է ունենում նոր և ագրեսիվ պատերազմի նախապատրաստում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ, որի թիրախը պետք է լինի Սյունիքը։ Ինչ վերաբերում է ակցիաներին, ես Ադրբեջանի ներքին քաղաքականության մասնագետ չեմ, ես առաջին հերթին գնահատում եմ որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժանելի մաս»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular