ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի դատարանը ներկայացրել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մանրամասն վճիռը՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին մեղադրելով սպանության կազմակերպման համար, հայտնում է Ahval թերթը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր այս տարվա մարտի 26-ին Ստամբուլի 14-րդ բարձր դատարանում հրապարակվել էր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը: Դատարանը ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին դատապարտել է ցմահ ազատազրկման` «մտածված սպանության» հոդվածով: Մեղադրյալ Յըլմազերն առանձին դատապարտվել է նաև 4 տարի 6 ամիս ազատազրկման` «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» համար, իսկ մեղադրյալ Աքյուրեքը` 5 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման՝ «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» և 7 տարի 6 ամիս ազատազրկման` «փաստաթղթեր կեղծելու» համար:

4532 էջանոց վճռի համաձայն՝ Ստամբուլի 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին։ Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու և շարժման շահերն առաջ տանելու նպատակով ցանկացած հետաքննության խոչընդոտելու համար։

Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին։

Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներում տեղակայված գյուլենական կազմակերպության անդամները մաս են կազմել Թուրքիայի ոստիկանության՝ մինչ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ բախումը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular