Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի դատարանը ներկայացրել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մանրամասն վճիռը՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին մեղադրելով սպանության կազմակերպման համար, հայտնում է Ahval թերթը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր այս տարվա մարտի 26-ին Ստամբուլի 14-րդ բարձր դատարանում հրապարակվել էր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը: Դատարանը ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին դատապարտել է ցմահ ազատազրկման` «մտածված սպանության» հոդվածով: Մեղադրյալ Յըլմազերն առանձին դատապարտվել է նաև 4 տարի 6 ամիս ազատազրկման` «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» համար, իսկ մեղադրյալ Աքյուրեքը` 5 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման՝ «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» և 7 տարի 6 ամիս ազատազրկման` «փաստաթղթեր կեղծելու» համար:

4532 էջանոց վճռի համաձայն՝ Ստամբուլի 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին։ Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու և շարժման շահերն առաջ տանելու նպատակով ցանկացած հետաքննության խոչընդոտելու համար։

Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին։

Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներում տեղակայված գյուլենական կազմակերպության անդամները մաս են կազմել Թուրքիայի ոստիկանության՝ մինչ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ բախումը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»
Ամենադիտված