ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թղթախաղ Պրեֆերանս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պրեֆերանսը կոմերցիոն թղթախաղի տեսակ է: Անունը գալիս է ֆրանսիական «preference» բառից, որը թարգմանվում է որպես «նախապատվություն, առավելություն»: Պրեֆերանս տերմինն օգտագործվել է նաև նախկինում, միայն թե այն օգտագործվել է թղթախաղերում հաղթաթուղթը նշելու համար: Պրեֆերանս  խաղում են միայն փողով, բայց ի տարբերություն խաղամոլության, որտեղ բախտն է շահելու հիմնական գործոնը, այստեղ առավելություն է տալիս խաղացողի մարտավարությանը և հմտությանը:

Պրեֆերանս թղթախաղի առաջացման պատմության մի քանի տարբերակ կա: Առաջինը խոսում է ֆրանսիական արմատների մասին: Իսկ երկրորդը այն մասին, որ խաղը հորինել են Ռուսաստանում, իսկ անվան մեջ ֆրանսերեն բառը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի ազնվականները հավասարապես տիրապետել են ինչպես ռուսերենին, այնպես էլ ֆրանսերենին: Այսպես թե այնպես, Պրեֆերանսը Ռուսաստանում հայտնվել է 19-րդ դարում: Այդ ժամանակ ամենատարածված թղթախաղերն էին Մեդիատորը, Լոմբերը և Վիստը: Վերջինն էլ հենց հանդիսանում է Պրեֆերանսի նախատիպը: Պրեֆերանսը հմայել է բարձր դասի հասարակությանը: Այն ժամանակվա հայտնի գրողները սիրել են դրանից խաղալ.  Տոլստոյ, Դոստոևսկի և այլն: Խորհրդային տարիներին այն խաղացել են բազմաթիվ հանրահայտ արվեստագետներ. Տ. Պելցերը, Օ. Արոսևան, Վ. Տոկարսկայան, Ա. Ջիգարխանյան, Ա. Արկանով, Լ. Յակուբովիչ, Գ. Արբատով և այլն:

1843 թվականին Ա. Կուլչիցկին հրատարակել է Պրեֆերանսի մասին առաջին գիրքը: Նա նկարագրել է խաղի կանոնները և այն վարելու մարտավարության առանձնահատկությունները: Հեղինակը ընթերցողների հետ կիսվել է նաև խաղի որոշ գաղտնիքներով: Հետագայում տպագրվել են մի քանի այլ գրքեր: Խորհրդային տարիներին դրանք պահվել են Հատուկ պահեստի բաժինների արխիվներում:

Բոլոր ժամանակներում Պրեֆերանսը եղել է ուսանողների սիրված խաղը: ԽՍՀՄ-ում, փողով թղթախաղ խաղալու համար անգամ կարող էին հեռացնել ուսումնական հաստատությունից, բայց չնայած նման արգելքներին ուսանողները շատ են սիրել խաղալ այդ խաղը և խաղացել են:

1996 թվականին հաստատվել է պրեֆերանսի օրենսգիրքը: Այն նկարագրել է խաղի ընդհանուր կանոնները, հիմնական սկզբունքները և արդյունքների հաշվարկման կանոնները:

Համակարգիչների և համացանցի հայտնվելով Պրեֆերանսը  ստացել է զարգացման նոր փուլ: Այն իր արժանի տեղն է գրավել առցանց թղթախաղերի շարքում: Առցանց խաղատներում  կարելի է մրցել մրցակիցների հետ աշխարհի ցանկացած կետից: Սկսած 2000 թվականից պարբերաբար անց են կացվում Պրեֆերանսի թիմային մրցումներ: 2010 թվականին կայացել է առաջին համացանցային Պրեֆերանսի  միջազգային առաջնությունը, որին մասնակցել են 600 մարդ աշխարհի 25 երկրներից:

Գոյություն ունեն Պրեֆերանսի շատ տեսակներ: Դրանցից ոմանք հայտնի են միայն նեղ շրջանակներում: Ամենատարածվածներն են «Ռոստով», «Դասական», «Լենինգրադ», «Ձիարշավ» և «Սոչինկա» տարատեսակները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular