ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում ԱԳՆ-ում․ ադրբեջանական սադրանքին արձագանքում են չորս օր անց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ-ն ի վերջո արթնացավ և չորս օր անց որոշեց արձագանքել ադրբեջանական սադրանքին։ Օրերս Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, որոնց բողոքի նոտա է հանձնվել։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ այցելել են Շուշի, նրանց թվում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռնարկած այս սադրանքին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց միայն հունիսի 13-ին, այն էլ՝ վերլուծաբանների և ընդդիմադիր շրջանակների բուռն վրդովմունքից հետո։ Իհարկե, այդ ամենի մեղքը միայն արտաքին քաղաքական գերատեսչությանը չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ինչ արել է ԱԳՆ-ն գլխատելու, նրա հնարավորությունները նվազեցնելու ուղղությամբ։ Մի քանի ամիս այդ գերատեսչությունը նախարար և փոխնախարարներ չունի։ Միայն այսօր ԱԳ նախարարի առաջին տեղակալ են նշանակել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ ԶԼՄ-ներում համառ լուրեր են շրջանառվում, որ հենց նրան են նշանակելու ԱԳ նախարար, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել են նշանակվել նախարարի պաշտոնում։ Սորոսական բուռն անցյալ ունեցող, ԱԽ-ում իր աշխատանքը հիմնավորապես ձախողած Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակելու հանգամանքը, ըստ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի, 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը:

«Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) և Ադրբեջանին: Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացնելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով»,- նշել է Սարգսյանը:

Տիրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular