ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ՍԴ-ն լուծարել սահմանադրական փոփոխությունների միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չորս քաղաքական ուժեր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» քաղաքական միավորն ու «Հայոց հայրենիք» կուսակցությունը տարբեր հիմքերով ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ են ներկայացրել ՍԴ:

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք կարող ենք վստահ լինել որ ներկա կազմով ՍԴ-ն կկայացնի իրավական, այլ ոչ քաղաքական որոշում` փաստաբանը պատասխանել է․ «Ես երկու տարի շարունակ միշտ ասել եմ, որ այս Սահմանադրական դատարանը ընդհանրապես պետք է լուծարել: «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում էլ կա, որ պետք է ՍԴ-ն լուծարել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Պետք է ստեղծել նոր Վճռաբեկ դատարան, որի մի ատյանը կլինի սահմանադրական արդարադատություն իրականացնող պալատ: Ես գտնում եմ, որ այս ՍԴ-ն իր հիմնադրման օրվանից ուղղակիորեն, ցավոք սրտի, չի իրականացրել այն առաքելությունը, որի համար կոչված է:»

Անդրադառնալով այն հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման համար Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում փաստաբանը պատասխանել է․ «Կյանքը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կունենանք: Ակնհայտ է, որ որոշակի սպասելիքներ կան այդ օրենքի կիրառումից: Պետք է տեսնենք, հասկանանք, թե ինչ արդյունքներ կլինեն: Քանի դեռ վերջնական արդյունք չկա, կարելի է խոսել թվերից, աղմուկից, հասարակական հնչողությունից, բայց ինձ հետաքրքրում է արդյունքը: Եթե կլինի արդյունք, ես ինքս կարձանագրեմ, որ արդյունք կա: Մեկը չի, երկուսը չի, անգամ 100-ը չի, բազմաթիվ այդպիսի գործեր կան և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ընդամենը գործիքներից մեկն է: Բազմաթիվ այլ գործիքներ էլ կան, որոնք կարող են կիրառվել և որի արդյունքում օրինականությունը կվերականգնվի: Ինձ համար մենակ այս օրենքի կիրառմամբ չի պայմանավորված կոռուպցիայի դեմ համընդհանուր և անհանդուրժողական պայքարը: Ակնհայտ է, որ դեռևս որևէ հայտնի կոռուպցիոներ չի պատժվել: Եկեք սա արձանագրենք: Դեռևս որևէ կոռուպցիոներ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար նախատեսված քրեական օրենսգրքով արգելված արարքի համար պատասխանատվության չի ենթարկվել: Երբ  մի հայտնի կոռուպցիոներ, որը ժամանակին զբաղեցրել է նախարարի, պատգամավորի, վարչապետի կամ նախագահի պաշտոն, կենթարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունով պատասխանատվության, այն ժամանակ կասեմ, որ Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը, օրենքը գործում է բոլորի նկատմամբ և ՀՀ-ում պատասխանատվության ինստիտուտը սկսել է աշխատել:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular