ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահ համակարգը՝ գերի Փաշինյանի ձեռքում․ հետապնդումները նոր թափ են հավաքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իրավապահ համակարգը գերի է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքում և ինքնամոռաց կատարում է նրա բոլոր ապօրինի հրամանները։ Իսկ հրամանը, կարծես, մեկն է՝ ամեն գնով հետապնդել Փաշինյանի քաղաքական հակառակորդներին։ Հետպատերազմյան խնդիրները լուծելու, երկրում քրեածին իրավիճակը վերահսկելու փոխարեն իրավապահները բոլոր ուժերը նետել են Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ազդեցիկ անդամներին ձերբակալելու գործին։ Այս կեսգիշերին ոստիկանները հերթական ապօրինությունն են արել։ Փաստաբան Երեմ Սարգսյանն իր էջում գրել է, որ ժամը 00:00-ի սահմաններում իր վստահորդի՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ գնացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, հայտնել, որ ինքնակամ ներկայացել են։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն երեկ բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Ոստիկանությունում Զաքարյանին խնդրել են փոքր-ինչ սպասել, րոպեներ անց ժամանել են երկու միկրոավտոբուսներ, և դուրս թափված տասնյակ դիմակավորված ոստիկանները հենց տենց Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, տեսագրել, որ հետագայում ցույց տան, իբր իրենք են գտել և բերման ենթարկել պատգամավորի թեկնածուին։

Փաստաբանի խոսքով, իրավապահները երկու օր կեղծ հիմքեր են ստեղծում՝ Մխիթար Զաքարյանի ձերբակալության համար, օրինակ, գնում են Զաքարյանի տուն, սակայն ծանուցագիրը միտումնավոր չեն փոխանցում, իսկ արձանագրություններում գրում են, թե Զաքարյանին գտնել չի հաջողվել։ Երեկ էլ կալանավորվել է «Վերածնվող Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, քրեական հետապնդումներ են սկսվել նաև Գորիսի քաղաքապետի, Գորիսի վարչական բնակավայրերի ղեկավարների դեմ։ Բոլոր այս դրվագները և իրավապահ մարմինների վարքը վկայում են՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած իրավախախտման, միայն թե թուլացնի քաղաքական հակառակորդներին։ Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հերթական «զավեշտալի» տեղեկությունը ստացանք։ Հայաստանի կառավարությունն այսօր արտահերթ և դռնփակ նիստ է գումարելու, և ոչ անհայտ Արգիշտի Քյարամյանին նշանակելու է Քննչական կոմիտեի նախագահ։

Միքայել Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular