ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերն էլ զգայուն են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրության արդյունքների հետ կապված․ «ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար` նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է:»։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Հարցին, թե ինչ է նշանակում դժվար ու սուր հարցեր` քաղաքագետը պատասխանել է․ «Պարզ է, որ հանդիպման ընթացքում առաջնահերթ խոսել են Հայաստանի սահմանների անվտանգության խնդրի մասին, որը մինչ օրս բաց է մնում՝ պայմանավորված մեր սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ, այդ համատեքստում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ընդունված երկու համատեղ հայտարարությունների բոլոր կետերի անշեղորեն կատարումը: «Դժվար, սուր, զգայուն» հարցեր ասելով՝ չգիտեմ ինչ նկատի ունի, բայց Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերն էլ զգայուն են, շատ զգայուն հարց է նաև Հայաստանի սուվերենությունը, և ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչից ելնելով պետք է Հայաստանը ինչ-որ անհասկանալի միջանցք տրամադրի չգիտեմ՝ ում իր սուվերենության հաշվին»։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի սուվերենության այսօր սպառնացող վտանգ կա՞`Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է․ «Իհարկե, ռիսկի տակ դրված է, որովհետև գաղտնիք չէ՝ Ռուսաստանը ձգտում է հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սուբյեկտների սուվերենությունը սահմանափակել՝ հօգուտ իրեն: Հետևապես այդ սպառնալիքը կա՝ սկսած Պուտինի 2007 թվականի մյունխենյան ճառից: Բացի դրանից, տեսնում ենք հետևողական քաղաքականություն՝ ուղղված սուվերենության սահմանափակմանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular