ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը հակված չէ արդար որոշում կայացնելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանում երեկ մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Լսումներն ընթանում են դռնբաց, և առաջին օրվա տպավորությամբ Սահմանադրական դատարանին բուռն քննարկումներ են սպասվում։ Դատարանն, օրինակ, մերժել է նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Մերժվել են նաև առանձին դատավորներին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները։

Չորս քաղաքական ուժերի դիմումները ՍԴ-ն քննարկում է ամբողջ կազմով, թեև ՍԴ առանձին անդամներ, նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդում էին, որ Փաշինյանի մերձավոր Վահե Գրիգորյանը իրավունք չունի մասնակցել գործի քննությանը, քանի որ մեկ այլ գործով դատավարական հակառակորդ է եղել Ռոբերտ Քոչարյանի և դաշինքի այլ ներկայացուցիչների դեմ։ Փաստորեն իշխանությունը լիակատար վստահություն չունի իր մյուս նշանակյալների նկատմամբ՝ հաշվի առնելով Մարտի 1-ի գործով նախկինում կայացրած վճիռը, և այս անգամ որոշել է օրենքի տառի «քմահաճույքին» չթողնել գործի քննությունը։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է որոշակի ճնշումների ենթարկել ՍԴ անդամներին և ահաբեկումների միջոցով ձեռնտու որոշում ակնկալել։

Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: Դատական նիստը մեկնարկել է երեկ՝ հուլիսի 9-ին: Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:

Նորայր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular