ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննկուն Փաշինյանը․ ամեն գնով փորձում են քաղաքական խորհուրդ ձևավորել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ և կրկին խոսք բացել քաղաքական խորհուրդ ստեղծելու մասին։

«Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպումը բարդ է ներկայացուցչական համարել։ Մասնակցող մեկ տասնյակ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ են հավաքել, իսկ դրանց առաջնորդների հավակնությունները չափավոր գնահատելն անհնար է։ Փաշինյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել «Քաղաքացու որոշում», «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, իսկ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, Փաշինյանի խոսքով, հանրապետությունում չեն եղել, որ մասնակցեն։ Թեպետ արդեն գրել էինք, որ այս խորհուրդն իրականություն դառնալու որևէ շանս չունի, սակայն Փաշինյանը չի հանձնվում, փորձում է ամեն գնով կայացնել, դրա համար իրար գլխի է հավաքում տարբեր գաղափարախոսություն ու կողմնորոշումներ ունեցող միավորների։ Այդ հանգամանքը զարմացրել է նույնիսկ Փաշինյանի կողմնակից գործիչներին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, օրինակ, հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը, ասել, որ այդ նախաձեռնությունը ձևական է, նպատակ է հետապնդում միայն տեսարաններ ապահովել, և գաղափարական հենք չունենալու պատճառով անգործունակ է։

Կարեն Ջաղինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular