ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Կթվա, թե ձեզ համար ոչ մի անհնար բան չկա, և դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի: Բացի այդ, նույնիսկ ամենահասարակ գործերը դրական հույզեր կպարգևեն, իսկ այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ միապաղաղ կհամարեիք, գրավիչ արկածի կվերածվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուրիշներին օգնելու և վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Լավ ժամանակ է անկեղծ զրույցների համար: Կկարողանաք վերջ տալ երկարատև վեճերին ու փոխզիջման հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է գործերի մասին զրուցելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ նպատակներ են դրված ձեր ու ձեր մտերիմների առաջ, ինչ է պետք նախաձեռնել դրանց հասնելու համար: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ուրիշներին ղեկավարելը: Բոլորը դա կհասկանան, այդ իսկ պատճառով առանց երկար վեճերի կկատարեն ձեր հանձնարարություններն ու խնդրանքները: Կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ:

Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ընկերանալ: Բայց նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք նրանց անկեղծության վրա: Չարժե շուրջը բոլորի հետ կիսվել կարևոր տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ տրամադրությամբ սկսելն այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, տհաճ զրույցներ, որոնք թևաթափ կանեն ձեզ: Կարևոր կլինի այդ ամենը սրտին մոտ չընդունելն ու ուրախության առիթներ փնտրելը, այլ ոչ թե ապրումների: Շուտով՝ կեսօրից հետո, կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի հին նախասիրությանը վերադառնալու և այն ամենը հիշելու համար, ինչը ձեզ նախկինում միշտ ուրախացրել է: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց կոնֆլիկտներից խուսափելուն կօգնեն բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բան կհասցնեք անել, եթե չշտապեք: Խուսափեք քաոսից, մի գործից մյուսին մի նետվեք: Ավելի արդյունավետ ու հաճելի կլինի հետևողական գործելը, նույնիսկ համեստ հաջողություններով ու աննշան հաղթանակներով ուրախանալը: Շատ հարցերում ձեզ կօգնեն նոր ծանոթները: Շուտով նրանք ձեր ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք: Նրանք հատուկ չեն հանի ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք տեղի ունեցողին հումորով նայել: Վերջիվերջո լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դա արդեն իսկ վատ չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է նոր բան փորձելու համար: Դուք արագ կսովորեք, դժվարություններից չեք վախենա, նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Կողքին միշտ կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Այսօր ստացած ինֆորմացիան անպայման մոտ ժամանակներս պետք կգա:

Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին ճիշտ մոտեցում կցուցաբերեք: Մտերիմները հիմա ձեր աջակցության կարիքը շատ կզգան, դուք էլ կփորձեք չմերժել նրանց: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր է լինելու: Այսօր դուք հնարամիտ կլինեք ու նպատակին հասնելու բազում ինքնատիպ եղանակներ կգտնեք: Էներգիա շատ պետք կգա, բայց դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք ողջ օրն աշխատել: Շատ բաների մասին կարող եք զրուցել հին ընկերների հետ, որոնք անպայման հրաշալի խորհուրդներ կտան կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչը կարող է կարևոր լինել, իսկ եթե ամեն ինչ միանգամից չստացվի, վատ չեք զգա հարցեր տալուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի ոչ միայն խուսափել տարաձայնություններից, այլև հաշտեցնել այն մարդկանց, որոնք նախկինում վիճել էին միմյանց հետ: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Եթե հիմա ընդհանուր ծրագրեր հայտնվեն, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան ու սովորականից շատ կհոգնեցնեն: Բայց դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի: Երեկոյան ինքներդ ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տհաճ ու մեծ նշանակություն չունեցող բաների մասին շատ մի մտածեք: Ինչքան շուտ դրական տրամադրվեք, այնքան լավ ու հետաքրքիր բաներ կբերի օրը: Այն հրաշալի կլինի հին ծանոթներին հանդիպելու համար: Օգտակար կլինի նախկին կապերը վերականգնելը. չի բացառվում դրանց շնորհիվ ձեր առաջ շուտով գրավիչ հեռանկարներ բացվեն:

Հազիվ թե կարողանաք խուսափել ծախսերից, բայց գումարը իսկապես պիտանի ու կարևոր բաների վրա կծախսեք: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Դա բարդ ժամանակահատված կլինի, հին պայմանավորվածությունները կխախտվեն, իսկ մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կհիասթափեցնեն: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ ահա մնացած ամեն ինչից կեսօրից հետո գլուխ կհանեք առանց մեծ ջանքեր գործադրելու:

Ավելի ուշ հաճելի ժամանակ կգա, որը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, կգնահատեն դա: Երեկոն սիրահարված Աղեղնավորներին հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարևոր բացահայտումներ ու փայլուն գաղափարներ, մտքի իսկական փայլատակումներ կբերի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Ամենահամարձակ ու անսովոր նախաձեռնությունները հաճախ հաջող կլինեն: Մտածածն իրագործելու հարցում կօգնեն նոր ծանոթները: Դուք արագ կընկերանաք նրանց հետ:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, որը հրաշալի կլինի հանգստանալու համար: Դուք ոչ միայն կվերականգնեք ուժերը, այլև մի կողմ կվանեք տհաճ մտքերը, կդադարեք անհանգստանալ այն բաների պատճառով, որոնց վրա ազդել չեք կարող:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անսովոր օր է: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, շրջապատողներին կուրախացնեք ձեր դիտողունակությամբ, ինչպես նաև նույնիսկ աննշան փաստերի վրա հիմնվելով՝ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությամբ: Ձեզ հետ կուզենան խորհրդակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական առողջ բանականությանն էին լսում:

Լավ օր է այն մարդու հետ ծանոթանալու, առաջին հանդիպման համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ անբռնազբոս պահեք: Ձեր լավագույն որակները աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը կուրախացնի և կոգեշնչի: Դուք հեռվից հրաշալի լուրեր կստանաք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Կարող եք վերադառնալ հին գործերին, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Ձեր ու ձեր մտերիմների կյանքը հեշտացնելու բազում հասարակ, բայց արդյունավետ եղանակներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular