Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Կթվա, թե ձեզ համար ոչ մի անհնար բան չկա, և դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի: Բացի այդ, նույնիսկ ամենահասարակ գործերը դրական հույզեր կպարգևեն, իսկ այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ միապաղաղ կհամարեիք, գրավիչ արկածի կվերածվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուրիշներին օգնելու և վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Լավ ժամանակ է անկեղծ զրույցների համար: Կկարողանաք վերջ տալ երկարատև վեճերին ու փոխզիջման հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է գործերի մասին զրուցելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ նպատակներ են դրված ձեր ու ձեր մտերիմների առաջ, ինչ է պետք նախաձեռնել դրանց հասնելու համար: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ուրիշներին ղեկավարելը: Բոլորը դա կհասկանան, այդ իսկ պատճառով առանց երկար վեճերի կկատարեն ձեր հանձնարարություններն ու խնդրանքները: Կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ:

Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ընկերանալ: Բայց նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք նրանց անկեղծության վրա: Չարժե շուրջը բոլորի հետ կիսվել կարևոր տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ տրամադրությամբ սկսելն այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, տհաճ զրույցներ, որոնք թևաթափ կանեն ձեզ: Կարևոր կլինի այդ ամենը սրտին մոտ չընդունելն ու ուրախության առիթներ փնտրելը, այլ ոչ թե ապրումների: Շուտով՝ կեսօրից հետո, կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի հին նախասիրությանը վերադառնալու և այն ամենը հիշելու համար, ինչը ձեզ նախկինում միշտ ուրախացրել է: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց կոնֆլիկտներից խուսափելուն կօգնեն բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բան կհասցնեք անել, եթե չշտապեք: Խուսափեք քաոսից, մի գործից մյուսին մի նետվեք: Ավելի արդյունավետ ու հաճելի կլինի հետևողական գործելը, նույնիսկ համեստ հաջողություններով ու աննշան հաղթանակներով ուրախանալը: Շատ հարցերում ձեզ կօգնեն նոր ծանոթները: Շուտով նրանք ձեր ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք: Նրանք հատուկ չեն հանի ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք տեղի ունեցողին հումորով նայել: Վերջիվերջո լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դա արդեն իսկ վատ չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է նոր բան փորձելու համար: Դուք արագ կսովորեք, դժվարություններից չեք վախենա, նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Կողքին միշտ կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Այսօր ստացած ինֆորմացիան անպայման մոտ ժամանակներս պետք կգա:

Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին ճիշտ մոտեցում կցուցաբերեք: Մտերիմները հիմա ձեր աջակցության կարիքը շատ կզգան, դուք էլ կփորձեք չմերժել նրանց: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր է լինելու: Այսօր դուք հնարամիտ կլինեք ու նպատակին հասնելու բազում ինքնատիպ եղանակներ կգտնեք: Էներգիա շատ պետք կգա, բայց դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք ողջ օրն աշխատել: Շատ բաների մասին կարող եք զրուցել հին ընկերների հետ, որոնք անպայման հրաշալի խորհուրդներ կտան կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչը կարող է կարևոր լինել, իսկ եթե ամեն ինչ միանգամից չստացվի, վատ չեք զգա հարցեր տալուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի ոչ միայն խուսափել տարաձայնություններից, այլև հաշտեցնել այն մարդկանց, որոնք նախկինում վիճել էին միմյանց հետ: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Եթե հիմա ընդհանուր ծրագրեր հայտնվեն, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան ու սովորականից շատ կհոգնեցնեն: Բայց դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի: Երեկոյան ինքներդ ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տհաճ ու մեծ նշանակություն չունեցող բաների մասին շատ մի մտածեք: Ինչքան շուտ դրական տրամադրվեք, այնքան լավ ու հետաքրքիր բաներ կբերի օրը: Այն հրաշալի կլինի հին ծանոթներին հանդիպելու համար: Օգտակար կլինի նախկին կապերը վերականգնելը. չի բացառվում դրանց շնորհիվ ձեր առաջ շուտով գրավիչ հեռանկարներ բացվեն:

Հազիվ թե կարողանաք խուսափել ծախսերից, բայց գումարը իսկապես պիտանի ու կարևոր բաների վրա կծախսեք: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Դա բարդ ժամանակահատված կլինի, հին պայմանավորվածությունները կխախտվեն, իսկ մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կհիասթափեցնեն: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ ահա մնացած ամեն ինչից կեսօրից հետո գլուխ կհանեք առանց մեծ ջանքեր գործադրելու:

Ավելի ուշ հաճելի ժամանակ կգա, որը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, կգնահատեն դա: Երեկոն սիրահարված Աղեղնավորներին հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարևոր բացահայտումներ ու փայլուն գաղափարներ, մտքի իսկական փայլատակումներ կբերի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Ամենահամարձակ ու անսովոր նախաձեռնությունները հաճախ հաջող կլինեն: Մտածածն իրագործելու հարցում կօգնեն նոր ծանոթները: Դուք արագ կընկերանաք նրանց հետ:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, որը հրաշալի կլինի հանգստանալու համար: Դուք ոչ միայն կվերականգնեք ուժերը, այլև մի կողմ կվանեք տհաճ մտքերը, կդադարեք անհանգստանալ այն բաների պատճառով, որոնց վրա ազդել չեք կարող:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անսովոր օր է: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, շրջապատողներին կուրախացնեք ձեր դիտողունակությամբ, ինչպես նաև նույնիսկ աննշան փաստերի վրա հիմնվելով՝ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությամբ: Ձեզ հետ կուզենան խորհրդակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական առողջ բանականությանն էին լսում:

Լավ օր է այն մարդու հետ ծանոթանալու, առաջին հանդիպման համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ անբռնազբոս պահեք: Ձեր լավագույն որակները աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը կուրախացնի և կոգեշնչի: Դուք հեռվից հրաշալի լուրեր կստանաք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Կարող եք վերադառնալ հին գործերին, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Ձեր ու ձեր մտերիմների կյանքը հեշտացնելու բազում հասարակ, բայց արդյունավետ եղանակներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Դա սարսափելի կլինի». Լատինինան Հայաստանի եվրոպական գաղութ դառնալու հեռանկարների մասինԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-նԿոտայքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է 65-ամյա տղամարդ Հայաստանում լոլիկային հեղափոխություն է հասունանում, իսկ Փաշինյանը տանջում է թռչունին և նույնը անում է երկրի հետ6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումըՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ. պատմության այս օրը (30 հուլիս)12 ժամ ջուր չի լինիՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ» Անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»
Ամենադիտված