ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկինում վարչական ռեսուրսի չարաշահումը նման ծավալով չի եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացնում է դաշինքի դիմումը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ Նա անդրադարձավ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանն ու հնչեցրած հայտարարություններին։ Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց ու ՍԴ-ում հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հատվածներ։ Նա նշեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառել նախընտրական փուլում և ընտրությունների ժամանակ։

«Ոստիկանական ուժերը, դրա վերաբերյալ կան բազմաթիվ տեսանյութեր, մշտապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ցուցակը գլխավորող անձին ուղեկցելուց ցանկացած հանրային հավաքի ժամանակ եղել են հարյուրավոր, հազարավոր հասնող քանակի։ Մենք կարծում ենք, որ սա բնավ պատահական չի եղել, այն ունեցել է նպատակ, այսպես կոչված, սառեցնող էֆեկտ տարածելու համար հասարակության վրա։ Դա կրկին ուժի գործադրման տրամաբանության մեջ էր։ Ի վերջո նաև ուժի գործադրման տրամաբանությունը շարունակվել էր ամբողջ քարոզարշավի ընթացքում՝ ընդհուպ վերածվելով մուրճի ցուցադրման միջոցառումների։ Այս հանգամանքը ևս բարձր դատարանի կողմից պետք է գնահատականի արժանանա»։

Նա բարձրացրեց հարց՝ արդյոք նման ծավալի ոստիկանական ուժերի օգտագործումը համաչափ է եղել, թե՞ ոչ` հանրային հավաքի անվտանգությունն ապահովելու համար։ Վարդևանյանն ասաց, որ այս հարցի հստակ պատասխանը հենց ոստիկանությունը կարող է տրամադրել ՍԴ-ին։ Եվ չի բացառվում, որ իրենք նման միջնորդությամբ հանդես կգան։

Ըստ Վարդևանյանի՝ Վարչական դատարանը մարզպետարանների աշխատակիցների, կրթական հաստատության ներկայացուցիչների մասով արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահում։ Նախընտրական հանրահավանքներին նաև վարչապետի աշխատակազմից են ներկայացուցիչներ մասնակցել։

«Երբ մենք բոլոր ասպեկտներով դիտարկում ենք վարչական ռեսուրսի չարաշահումը, դասական իմաստով բախվում ենք իրավիճակի, որ տեսնում ենք վարչապետի պաշտոնակատար, ով իբր արձակուրդ է մեկնել, բայց երթևեկում է արձակուրդում չգտնվող վարչապետի ծառայողական հնարավորություներով։ Ես այս պայմաններում, կարծում ենք, որ նախկինում վարչական ռեսուրսի չարաշահումը երբեք նման ծավալի չի եղել»,- ասաց փաստաբանը։

Նա հավելեց, որ վարչապետի հայտարարություններից հետո ՀՀ որոշ քաղաքացիներ իրական մուրճով էին գնացել Փաշինյանի հանրահավաքին:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular