ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրասենյակը մեռավ․ Փաշինյանի քաղաքական խորհուրդը ապագա չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց ԱԺ չանցած ուժերի ղեկավարների հետ, շատերն էլ հրաժարվեցին սեղմել Փաշինյանի ձեռքը։ Այդ հանդիպումներից հետո ազդարարվեց, թե Փաշինյանը ցանկանում է նոր ձևաչափ՝ քաղաքական խորհուրդ ստեղծել, որում կընդգրկի արտախորհրդարանական ուժերին, կլսի նրանց մտահոգությունները, կքննարկեն երկրի համար կարևոր զարգացումները։ Սակայն, ինչպես բազմաթիվ այլ ձեռնարկների դեպքում, Փաշինյանի այս մի նախաձեռնությանն էլ վիճակված էր մեռնել՝ չծնված։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում: Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իսկ Փաշինյանի սատելիտ ուժերն ավելի ագահ դուրս եկան, քան նրանից ակնկալում էր Փաշինյանը։ Ձևական և որևէ պրակտիկ նշանակություն չունեցող խորհրդում ընդգրկվելու, Փաշինյանի օգտին ձրի բանելու փոխարեն նախընտրում են «քեշը»։ Իշխանության կադրային սովի պայմաններում այդ «ընդդիմադիր» ուժերը ցանկանում են պաշտոններ ձեռք գցել, ռոճիկ ու «պադավատ» ունենալ, մսխել պետական փողերը, քան ամիսը մեկ-երկու անգամ անիմաստ քննարկումների մասնակցել, որտեղ միակ «քյարը» անվճար սուրճն էր լինելու։ Ողջամիտ մոտեցում է, ինչ խոսք։

Նորայր Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular