ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին ծանրագույն ժամանակներ են սպասվում․ Պուտինի ակնարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընդունելով Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թափանցիկ ակնարկ է արել, թե կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, և դրանք լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի:

«Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի համար, նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել, միայն եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորություն: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է». - ասել է Վլադիմիր Պուտինը։

Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ «ժողովրդի վստահությունը» ունեցող անձի առջև բարդ, շատ սուր և զգայուն հարցերի օրակարգ է իջեցված, որին պետք է պարտադիր լուծում տրվի։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընդդիմությունն ազդարարում էր աղաղակող ընտրակեղծիքների, տոտալ խախտումների վերաբերյալ, մինչև դիտորդական կազմակերպությունները դրական գնահատականներ էին տալիս ընտրություններին՝ մտահոգություն հայտնելով ընդամենը ագրեսիվ և հայհոյախառն հռետորաբանության շուրջ։

Ըստ երևույթին, Հարավային Կովկասում սեփական շահերը հետապնդող արտաքին ուժերին անհրաժեշտ էր բացառապես Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, ընդ որում՝ նրան ներկայացնելով որպես ժողովրդի աջակցությունը վայելող «առաջնորդի»։ Նման ղեկավարը այլևս խուսանավելու տեղ չի ունենալու, ստիպված կլինի ստորագրել «բարդ, շատ սուր և զգայուն հարցերի» տակ։ Արցախում խայտառակ պատերազմից հետո ստեղծված իրավիճակ, Սյունիքով թշնամիներին տրանսպորտային միջանցքի տրամադրում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանին և թշնամաբար տրամադրված այլ պետությունների չխոչընդոտում, նավթագազային լոբբիի շահերի սպասարկում։ Սրանք «շատ սուր և զգայուն հարցերի» միայն փոքր մասն են, որ առաջիկայում դրվելու են Հայաստանի դեմ, և դրական պատասխան կարող են պոկել բացառապես պարտված և միջազգային ասպարեզում ծաղրի առարկա դարձած Փաշինյանից և այս վտանգավոր հեռանկարի մասին ահազանգում էին հատկապես նախկին նախագահները, մինչդեռ մեր հանրության մի զգալի հատվածը նախընտրեց նվաստացումը։

Արտաշես Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular