ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր զարգացումներ հայ-ադրբեջանական սահմանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը երեկ փոխհրաձգություն է հրահրել: Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող, իսկ ադրբեջանցիները երկու վիրավոր զինծառայող։ Մոտ երկու ամիս շարունակ ադրբեջանական զինուժը գտնվում է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում և հրաժարվում է լքել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Հայկական կողմն էլ առանձնապես ջանքեր չի գործադրում ադրբեջանական հրոսակներին Հայաստանի տարածքից դուրս վռնդելու ուղղությամբ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանին մերժել են նույնիսկ ՀԱՊԿ-ից, որից հետո հայկական կողմը բողոքի նոտա է փոխանցել ՀԱՊԿ-ին։ Այս ամենով հանդերձ երեկ երեկոյան մեկ այլ ուշագրավ լուր տարածվեց։ Ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները ուղևորվել են Գեղարքունիքի մարզ՝ հայ-ադրբեջանական սահմանին ծառայություն իրականացնելու համար։ 90-ականներից սկսած՝ ռուսական կողմը ավանդաբար պաշտպանել է միայն Թուրքիայի հետ սահմանը, իսկ Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանությունն իրականացրել են հայկական ուժերը։ Եվ դա Հայաստանի ինքնիշխանության կարևոր փաստ էր։ Այժմ՝ երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ու ԱԱԾ-ն՝ իր սահմանապահ զորքերով չի կարողանում ապահովել ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունը Ադրբեջանից, և սահմանների ամրացումը մնում է ռուսական կողմի հայեցողության վրա, հարց է ծագում՝ ի՞նչ է անում մեր պաշտպանական գերատեսչությունն ու գերագույն հրամանատար հորջորջվող գլխավոր ծաղրածուն։

Այն, որ սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները միայնակ են մնացել ադրբեջանցիների դեմ, մեկ անգամ չէ, որ նշել ենք։ Իշխանությունը Երևանում գեներալի կոչումներ է շնորհում, փորձում է ՊՆ-ում ազատվել անցանկալի զինվորականներին, ովքեր հրաժարվել են կատարել Փաշինյանի քաղաքական քմահաճույքները, չեն պարտադրել զինվորներին՝ ընտել Նիկոլ Փաշինյանին։ Եվ այսօր՝ ստեղծված իրավիճակում հայական կողմի վարքը ցույց է տալիս, որ զիջում են Հայաստանի ինքնիշխանությունը, այլև նորանոր զիջումներ անում Ադրբեջանին։ Դավաճանությո՞ւն է, սա․․ Իհարկե։ Որևէ կասկած լինել չի կարող։ Իսկ Փաշինյանի իշխանությունը բաց և թափանցիկ չի խոսում, չի ներկայացնում իրավիճակը։ Եթե այս զարգացումների տակ դավաճանություն չլիներ, նրանք մանրամասն և հնարավորինս բաց կխոսեին սեփական ժողովրդի հետ։

Գագիկ Միսկարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular