ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ հեռադիտակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեռադիտակի ստեղծման պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ: Սարքի անվանումը ռուսերեն «бинокль» լատիներենից թարգմանած նշանակում է «երկու աչք» (bi oculus), իսկ հայերենում ուղղակի հեռուն դիտելու սարք: 17-րդ դարում են հայտնվել առաջին օպտիկական սարքերը դիտախողովակները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դիտել օբյեկտները հեռավորության վրա: Բայց հարմար չէր հեռուն մեկ աչքով նայելը: Եվ պատահել է այնպես, որ միշտ եղել է մեկը, որը նպատակաուղղվել է լուծել որոշակի խնդիր, եթե այն կա: Իտալացի Գալիլեո Գալիլեյն է դարձել այն մարդը, ով 1609 թվականին հորինել է երկու ոսպնյակներով օպտիկական սարքը (ցրող և հավաքող) և նման կերպ հիմք է դրել հեռադիտակի պատմությանը: Նրա ստեղծած առաջին հեռադիտակը, որը իրենից ներկայացրել է միմյանց զուհառեռ իրար ամրացված երկու դիտախողովակ, փոքր խոշորացում է ունեցել, մեր ժամանակներում այդ խոշորացման սարքերը օգտագործում են թատրոններում (թատերական հեռադիտակներ): Հետագա փորձերը, որոնք շարունակվել են մինչ 1610 թվականը, գիտնականին հնարավորություն են տվել ստեղծել ավելի հզոր օպտիկական սարքեր, որոնք ունակ են օբյեկտը 20, 30 և ավելի անգամ մեծացնել: Այդ սարքերն ունեցել են երկու ոսպնյակ, որոնցից մեկն ունակ է լույսի ճառագայթները հավաքել և պատկեր կազմել (օբեկտիվ), իսկ մյուսը դրանք ցրել (օկուլյարր): Գալիլեոյի ստեղծած հեռադիտակը պարզ էր և տալիս էր բավականին հստակ պատկեր, բայց որպես չափիչ սարք այն հնարավոր չէր օգտագործել: Որպեսզի պատկերի որակն ավելի բարձր լինի, Գալիլեոյի գյուտին բարելավում էր պետք: Եվ Կեպլերի ստեղծածը (պրիզմա, որը նա ստեղծել է 1611 թվականին) եղել է ճիշտ ժամանակին: Օգտագործելով պրիզմատիկ հեռադիտակը, արդեն հնարավոր էր նաև ոչ միայն դիտել հեռուն, այլ նաև չափել հեռավորությունը: Կեպլերի ստեղծած պրիզմատիկ օպտիկական սարքը ժամանակակից հեռադիտակի պատմության սկիզբն է դրել: Այնուամենայնիվ, նոր տեսակի սարքն ուներ որոշակի թերություն. պատկերը երևում էր գլխիվայր: Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից (միմյանցից անկախ) օպտիկայից հասկանող գիտնականները փորձել են շտկել դա  օգտագործելով ավելի բարդ պրիզմային համակարգեր, ինչը դրական արդյունքներ է տվել. նրանց հաջողվել է ուղղել գլխիվայր պատկերը:

Իտալացի Իգնացիո Պորոն պրիզմային համակարգի արտոնագիր է ստացել 1854 թվականին: 19-րդ դարում (60-ական թվականներին) Փարիզում, Հոֆմանի հետ միասին, նա զբաղվել է մանոկուլյարների ստեղծմամբ, որի պրիզմային համակարգը լիովին համապատասխանում է այժմյան հեռադիտակին: Առաջին հեռադիտակը, որը մշակվել է գիտնական Էռնստ Աբբեի և օպտիկական համակարգերի գործարանի հիմնադիր, ինժեներ Կառլ Զեյսի կողմից, վաճառքի է հանվել 1894 թվականին: Նրանք ունեցել են գրավիչ դիզայն և տալիս են եղել բավականին պարզ  պատկերներ:

Բոլոր հեռադիտակները բաժանված են երկու տեսակի ՝ դասական և կոմպակտ: Կախված ֆոկուսացման մեթոդից հեռադիտակները լինում են երկու տեսակի. կենտրոնական ֆոկուսով, որտեղ կա մեկ կենտրոնական պտուտակ ֆոկուսը կարգավորելու համար և առանձին-առանձին, որտեղ ֆոկուսը (հստակությունը) կարգավորվում է առանձին յուրաքանչյուր դիտախողովակի վրա: Հեռադիտակների տարբեր տեսակներ ունեն  հատուկ տեխնիկական պարամետրեր, որոնք էլ որոշում են դրանց կիրառումը և մասնագիտացումը (թատրոն, ռազմական, աստղագիտական ​​և այլն):

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular