ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մութ ամպեր դիվանագետների գլխին․ Փաշինյանը քանդում է համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտաքին մարտահրավերներին  դիմագրավելու փոխարեն Արտաքին գործերի նախարարությունը ջախջախելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այժմ էլ նոր դավադրություն է մտմտում դիվանագետների դեմ։ 
Գաղտնիք չէ, որ անկախության երեսուն տարիների ընթացքում ԱԳՆ-ն եղել է ամենապահպանողական կառույցներից մեկը, իսկ տարբեր պաշտոնների նշանակվել են դիվանագիտական ոլորտում փորձ և հմտություններ ունեցող անձինք։ Նախկին իշխանությունների օրոք, երբ դեսպանների պաշտոններում երբեմն քաղաքական նշանակումներ են արվել, դեսպանատների անձնակազմը սովորաբար բաղկացած է եղել կադրային դիվանագետներից։ 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության արդյունքները կատաղության են հասցրել Նիկոլ Փաշինյանին, ով մտադիր է ԱԳՆ կենտրոնական ապարատում զտումներ անելուց հետո հիմնովին քանդել նաև դիվանագիտական ներկայացուցչությունները։ Էլեկտրոնային եղանակով ընտրությանը մասնակցած 500 անձանցից «Քաղաքացիական պայմանագրին» կողմ էին քվեարկել միայն 163-ը։ Եվս 135-ը քվեարկել էին Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, 43-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» օգտին։ 

Իշխանությունները համարում են, որ արտերկրում աշխատող դիվանագետները չեն կարող սպասարկել իրենց շահերը, և ցանկանում են հետ կանչել մեծ մասին։ Փոխարենը տարբեր երկրներ դիվանագիտական ծառայության կուղարկեն սեփական կադրերին, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն դիվանագիտական աշխատանքի մասին։ 
Դիվանագետների կադրային ջարդը լուրջ խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության համար, սակայն դա որևէ կերպ չի հուզում Նիկոլ Փաշինյանին։ Սեփական իշխանության ամրապնդման համար նա պատրաստ է քանդել առանցքային համակարգերից մեկը, և մեկ անգամ չէ, որ ապացուցել է այդ փաստը։

Գարիկ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular