ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վրեժը․ Հայկ Մարությանին ամեն գնով ուզում են հեռացնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով պատժել Երևանի ըմբոստ քաղաքապետին։ «Քաղաքացիական պայմանագրում» տևական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ Մարությանը դավաճանել է իշխանությանը, երբ հրաժարվել է աշխատել հօգուտ Փաշինյանի։ Այդ տրամադրությունները կուսակցականները փորձում են տարածել Երևանի ավագանու խմբակցության վրա, որտեղ թեև «Իմ քայլը» մեծամասնություն է, սակայն լուրջ խմորումներ կան, շատերը չեն ցանկանում քաղաքապետի հեռացումը։ Ի տարբերություն ԱԺ խմբակցության և պաշտոնյաների, որոնց հաց վաստակելու միակ հնարավորությունն իրենց պաշտոնն է, ավագանու անդամները պետությունից չնչին գումար են ստանում, և դա իրենց հիմնական աշխատանքը չէ, հեղափոխությունից հետո դարձել են ավագանու անդամներ, փորձել են սպասարկել հեղափոխական օրակարգը։

Իսկ այժմ ավագանու առավել մոլի նիկոլականները փորձում են համոզել, թե պետք է ամեն գնով հեռացնել Մարությանին և նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակել։ Այդպիսի թեկնածու «Իմ քայլում» չկա, եղած միակ թեկնածուն էլ, ում անունը տևական ժամանակ շրջանառվում էր, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կտրականապես հրաժարվում է դառնալ ժամանակավոր քաղաքապետ։ Կոտոլյանը չի ցանկանում անդարդ գլուխը դնել հարվածի տակ։ Հստակ հասկանում է, որ պաշտոնավարման առավելագույն ժամկետը մեկ տարին է, իսկ այդ ընթացքում թիրախ է լինելու թե՛ ընդդիմության համար, թե՛ Երևանի պաշտոնը ձեռք գցել փորձող ազդեցիկ կուսակիցների։ Այդ դեպքում իշխանությունը կարող է գնալ այլ ճանապարհով, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի։

Խոսում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին։ Նման զարգացման պարագայում Փաշինյանը ստիպված կլինի վեց ամսվա ընթացքում ավագանու նոր ընտրություններ անցկացնել։ Մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում՝ Փարաքարը միացնել Երևանին և համայնքի մեծացման կապակցությամբ նոր ընտրություններ անցկացնել։ Վերջին երկու տարբերակներն էլ ավագանու «Իմ քայլը» խմբակցության սրտով չէ, շատերը հասկանում են, որ նոր ընտրությունների դեպքում ալևս չեն կարողանա հսկա խմբակցություն ունենալ, իսկ ընտրացուցակում անցողիկ համարներում լինելու են առավել մոլի նիկոլականները։ Ուստի չափազանց բարդ է լինելու համոզել ավագանու անդամներին՝ կողմ քվեարկել Մարությանի հեռացման առաջարկին։ Եվ չնայած Երևանի քաղաքապետարանում այս զարգացումները սպառնում են դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» պառակտման պատճառ, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով ազատվել Հայկ Մարությանից, որպեսզի դա դաս լինի մյուս կուսակիցների համար։

Մովսես Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular