ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կոկտեյլ «Մոխիտո»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոկտեյլների հանրահայտ առաջատար մոխիտոն շատերի սիրված ըմպելիքն է, քանի որ այն ունի հատուկ թարմացնող և անսովոր համ: Այն հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում կամ պարզապես շոգ եղանակին և լինում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով: Բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կփորձեն կրկին ու կրկին:

Մոխիտոյի պատմությունը սկսվել է 1940-ականների կեսերից Կուբայում: Bodeguita del Medio կոչվող Հավանայի սրճարանում են այն ​​սկսել պատրաստել և մատուցել այցելուներին: Այդ ռեստորանը տեղակայված էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայր էր, հատկապես ժողովրդականություն վայելող բարձր դասի շրջանում: Այդ ժամանակ Կուբան դեռ երկնային դրախտ էր, և այնտեղ հատկապես սիրում էին հանգստանալ ամերիկացիները: Հենց ամերիկացի բնակիչներն են դեր խաղացել մոխիտոյի պատմության մեջ տարածելով այն ամբողջ երկրագնդով: Լուրեր են շրջանառվում, որ այդ մարդկանցից մեկը եղել է հենց ինքը՝ Էռնեստ Հեմինգուեյը: Եվ մարդիկ իրենց կուռքի նման փորձել են այդ կոկտեյլը, և հետո իրենք էլ են կախվածություն ստացել մոխիտոյից: Ներկայումս արդեն երկար ժամանակ է, որ Մոխիտո կոկտեյլը ներառված է բազմաթիվ ռեստորաններ և սրճարանների ստանդարտ ճաշացանկում ոչ միայն Կուբայի սահմաններում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու, գրեթե աշխարհի բոլոր երկրներում:

Ավանդական մոխիտոն հիմնված է հիմնական հինգ բաղադրիչների վրա: Ռոմն օգտագործվում է որպես ալկոհոլային բաղադրիչ: Հատուկ մեղմ հաճելի համ տալու համար ռոմին ավելացվում է սոդաջուր, շատ անանուխ, շաքար և վերջնական շտրիխն է լայմը: Բացի այդ, սառույցի խորանարդներ են ավելացվում խմիչքը զովացնելու համար: Այս բոլոր համային նոտաները խառնելու արդյունքում էլ ստացվում է շատ սիրված Մոխիտո կոկտեյլը:

Մարդկանց համար, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում, կա հատուկ տեսակի ըմպելիք` ոչ ալկոհոլային Մոխիտո: Այն ըմպում են շոգ եղանակին և հարմար է նույնիսկ երեխաների համար: Ռոմն այս դեպքում փոխարինվում է եղեգնաշաքարի լուծույթով, լայմն ու անանուխը ավանդաբար մնում են:

Գոյություն ունի «Մոխիտո» անվանման ծագման  երկու տարբերակ: Առաջինը ենթադրում է, որ այն առաջացել է իսպանական Mojo-ից (մոխո), միայն փոքրացված տեսքով, որը թարգմանաբար նշանակում է «սոուս»: Դա պայմանավորված է նրանով, որ արտաքինից կոկտեյլը կարծես դասական լատինամերիկյան սոուս լինի, որը բաղկացած է ոչ թե լոլիկի և պղպեղի սովորական սոուսից, այլ բուսական յուղից, խոտաբույսերից և ցիտրուսային մրգերից: Ըստ երկրորդ տարբերակի` անվանումը գալիս է իսպանական Mojadito-ից (մոխիդիտո), որը թարգմանվում է որպես «շատ խոնավ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular