ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում․ ՔՊ-ում կադրային սով է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանության ներսում պաշտոնների ակտիվ բաժանում է ընթանում՝ վերադասավորումներ, նշանակումներ, անտրամաբանական որոշումներ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրում» իսկական կադրային սով է, առանցքային պաշտոնների համար նույնիսկ միջակ թեկնածուներ չկան, որակյալ մասնագետներն էլ չեն ցանկանում գործ ունենալ Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության հետ։ Արդյունքում, Փաշինյանը անհեթեթ փոխատեղումներ է իրականացնում, որոնք երբեմն ապշեցնում են հանրությանը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած, ապա վարչապետի աշխատակազմում լուրջ ցնցումներ առաջացրած Արսեն Թորոսյանին գործուղում են Ազգային ժողով, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակել են ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին։ Վարչապետի աշխատակազմում առանձնապես խանդավառված չեն այս որոշումից, ասում են՝ «մրից ելանք, մրջուրն ընկանք»։ Թորոսյանը լուրջ ախորժակ ուներ փոխվարչապետ դառնալու, ապա ևս ԱԺ-ում բարձր պաշտոն զբաղեցնելու, սակայն իշխանության ներսում ավելի մեծ ազդեցություն ունեցող Սուրեն Պապիկյանը, որին առաջարկվել է փոխվարչապետ դառնալ, ամեն գնով ցանկացել է ազատվել Արսեն Թորոսյանի ներկայությունից։ Փոխվարչապետ դառնալու մեծ հավակնություններ ունի նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։

1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ նրա համար առաջին փոխվարչապետի պաշտոնն են վերականգնելու։ Իշխանությունն իր շարքերում չունի նաև ԱԳ նախարարի թեկնածու։ Փաշինյանն ամեն գնով ցանկացել է Ռուբեն Ռուբինյանին նշանակել այդ պաշտոնին, սակայն նրան մանրամասն բացատրել են, որ Ռուբինյանի նշանակումը ոչ միայն արտաքին գործընկերների, այլև սեփական կուսակցության շարքերում էլ ծաղրի առարկա կդարձնի իշխանությանը։ Կանգ են առել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածության վրա։ Վերջինս դեռ դիմադրում է, չի ցանկանում ստանձնել կարևոր այդ պաշտոնը, հատկապես բանակցությունների այս փուլում։ Իսկ Ռուբինյանի բուռն հավատարմությունը կփոխհատուցեն Աժ փոխնախագահ նշանակելով։ Արսեն Թորոսյանն ու ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը միայն շարքային պատգամավորներ են լինելու։ Փաշինյանի համար ամենաբարդ խնդիրը ԱԺ խմբակցության ղեկավարի հարցն է։ Այդ պաշտոնում ձախողված Լիլիթ Մակունցը շուտով կմեկնի Վաշինգտոն։ Խմբակցության ղեկավար դառնալու հավակնություններով աչքի է ընկնում Հայկ Կոնջորյանը։ «Լուսավոր Հայաստանից» «Քաղաքացիական պայմանագիր» փախած Կոնջորյանի համար միջնորդում է ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ Ալեն Սիմոնյանը։ Բայց ՔՊ-ում դեմ են Կոնջորյանի նշանակմանը, կարծում են՝ դավաճանության փաստը ընդդիմադիրները մշտապես կարող են օգտագործել խմբակցության ղեկավարի դեմ։ ԱԺ հանձնաժողովների հարցում ևս հստակություն չկա, մի քանիսը կպահպանեն իրենց պաշտոնները, մյուսների համար դեռ քննարկումները շարունակվում են։

Արմեն Տոնոյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular