ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սիբիրյան խոցը. հիվանդության տեսակները, ախտանշաններն ու վարակման միջոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդության ընթացքում կենդանիներն արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, ինչն էլ դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց:  Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աերոզոլներ շնչելու հետևանքով:

Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:

Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև.

Մաշկային. ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով: Ախտանշաններն են տենդը, մանր բշտերի և խոցերի խումբը, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոցը՝ սև կենտրոնով, խոցի շուրջն առաջացած այտուցը:

Ստամոքսաղիքային. զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Ախտանշաններն են տենդը, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուցը, կոկորդի ցավը, ցավոտ կլման ակտը, խռպոտությունը, սրտխառնոցը և փսխումը (հատկապես՝ արյունային), դիարեան կամ արյունային լուծը, գլխացավը, որովայնի ցավը, ուշագնացությունը, որովայնի (ստամոքսի) այտուցը:

Ինհալյացիոն. զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններն են տենդը, կրծքավանդակում տհաճ զգացողությունը, հևոցը, գիտակցության խառնվածությունը կամ գլխապտույտը, հազը, ցավը կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, քրտնարտադրությունը (հաճախ՝ առատ), ծայրահեղ հոգնածությունը, մկանացավերը:

Ներարկումային. դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:

Ախտանշանները նման են մաշկային սիբիրյան խոցի ախտանշաններին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին օրերին սիբիրյան խոցով վարակման դեպքեր են գրանցվել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել   գյուղի 7 բնակիչ:  Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն  հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք:  Նրանց վիճակն այս պահին նորմալ է»:

Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular