Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սիբիրյան խոցը. հիվանդության տեսակները, ախտանշաններն ու վարակման միջոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդության ընթացքում կենդանիներն արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, ինչն էլ դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց:  Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աերոզոլներ շնչելու հետևանքով:

Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:

Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև.

Մաշկային. ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով: Ախտանշաններն են տենդը, մանր բշտերի և խոցերի խումբը, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոցը՝ սև կենտրոնով, խոցի շուրջն առաջացած այտուցը:

Ստամոքսաղիքային. զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Ախտանշաններն են տենդը, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուցը, կոկորդի ցավը, ցավոտ կլման ակտը, խռպոտությունը, սրտխառնոցը և փսխումը (հատկապես՝ արյունային), դիարեան կամ արյունային լուծը, գլխացավը, որովայնի ցավը, ուշագնացությունը, որովայնի (ստամոքսի) այտուցը:

Ինհալյացիոն. զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններն են տենդը, կրծքավանդակում տհաճ զգացողությունը, հևոցը, գիտակցության խառնվածությունը կամ գլխապտույտը, հազը, ցավը կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, քրտնարտադրությունը (հաճախ՝ առատ), ծայրահեղ հոգնածությունը, մկանացավերը:

Ներարկումային. դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:

Ախտանշանները նման են մաշկային սիբիրյան խոցի ախտանշաններին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին օրերին սիբիրյան խոցով վարակման դեպքեր են գրանցվել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել   գյուղի 7 բնակիչ:  Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն  հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք:  Նրանց վիճակն այս պահին նորմալ է»:

Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ
Ամենադիտված