ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Փաշինյանին կանչել Մոսկվա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին մեկնելու է Մոսկվա։ 1or.am-ն արդեն նշել է, որ Փաշինյանը հուլիսի 6-ից 7-ը գտնվելու է ՌԴ մայրաքաղաքում, որտեղ քննարկելու են եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, կողմերը կխոսեն հայ գերիների վերադարձի հնարավորությունների, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Այցի ամենամտահոգիչ հանգամանքը շտապողականությունն է։

Մինչ Սահմանադրական դատարանում քննարկվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ ընտրությունները չեղարկելու դիմումները, խորհրդարանի նիստ չի կայանալու, ուստի Փաշինյանին դեռ չեն հաստատի վարչապետի պաշտոնում։ Այդուհանդերձ, նրան շտապ կարգով Մոսկվա կանչելը և արցախյան խնդիրը քննարկման առարկա դարձնելը վկայում է, որ Ռուսաստանը ևս շահագրգռություն ունի արագացնելու կնճիռների լուծումը և վերջնական ինչ-որ փաստաթուղթ պարտադրելու Հայաստանին։ Դա կարող է լինել կա՛մ խաղաղության համաձայնագիրը, կա՛մ էլ պայմանավորվածություն Հայաստանում ռուսական նոր ռազմակայան տեղակայելու վերաբերյալ։ Այս համատեքստում կարելի է տեղավորել ռուսական պետական ֆինանսավորմամբ գործող «Sputnik Արմենիա» կայքին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Փաշինյանի ապիկար մերձավոր Ռուբեն Ռուբինյանի նյարդային հարցազրույցը։ Ռուբինյանը կրկին պնդել է, որ Թուրքիային և Ադրբեջանին Սյունիքով միջանցք չի տրվելու, իսկ արցախյան հակամարտությունը տակավին չի հանգուցալուծվել, քանզի Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և այդ մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուբինյանի պնդմամբ` Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։

Այցից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչ-որ բան է ակնարկում ռուսական կողմին։ Թե որքանո՞վ ականջալուր կլինեն Մոսկվայում Հայաստանի խնդրանքներին, բարդ է ասել՝ հաշվի առնելով հատկապես ՀՀ իշխանությունների նկատմամբ ոչ այնքան դրական ու հարգալից վերաբերմունքը։

Դավիթ Սարգսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular