ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի ապտակը Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Նրա խոսքով՝ ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ: Առավել ուշագրավ է սահմանային հարցերի վերաբերյալ ՌԴ նախագահի արձագանքը։

«Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, և եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջև»,- նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Նրա այս արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան ապտակ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության, հայտարարելով, որ որոշ տեղերում պետական սահմաններ երբեք չեն եղել՝ Պուտինը հրաժարվում է նախկին ԽՍՀՄ ամրագրած քարտեզներից և սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետությանը միայնակ է թողնում Ադրբեջանի դեմ։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազարի չափ ադրբեջանցի զինված հրոսակներ արդեն երկու ամիս գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ իշխանությունները ծպտուն անգամ չեն կարողանում հանել և մնացել են միայն ռուսների ողորմածությանը, կարելի է պարզ արձանագրել, որ նույնիսկ Ռուսաստանը չի ցանկանում այդ հարցում աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանն այս պատերազմում արեց իր պլան-մինիմումը։ Ուրիշի ձեռքով ռազմակայան տեղակայեց Արցախի փոքրացած տարածքում՝ այն իր պոլիգոնը դարձնելով, այժմ էլ գրեթե առանց ջանք թափելու առնվազն մեկ նոր ռազմակայան է մտադիր տեղակայել ՀՀ տարածքում։ Եվ մի քանի կիլոմետր այս կողմ-այն կողմը Ռուսաստանի համար էական չէ։ Միևնույն է՝ ռուս զինվորականները անվտանգության խնդիրներ չեն ունենալու, ի տարբերություն սահմանամերձ դարձած հայկական բնակավայրերի բնակիչների։ Բարդ է ասել, թե որքան կտևի Հայաստանի իշխանությունների նվաստացումը։ Մի բան հստակ է՝ ՀՀ-ն միայնակ է մնացել իր խնդիրների հետ, և փոխանակ լուծի դրանք, նոր խնդիրներ է ավելացրել Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ։

Տիգրան Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular