ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մեկտեղում է իր գրպանային ընդդիմությանը ընդդեմ իրական ընդդիմության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից օրեր անց Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց Ազգային ժողովում չհայտնված քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Ընդ որում, մի շարք՝ առավել արմատապես տրամադրված քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, ԱԺԲ-ն, 5165 Շարժումը հրաժարվեցին մասնակցել այդ հանդիպումներին, որոշներին էլ Փաշինյանն ինքը չէր հրավիրել։ Այնուհետ լուրեր սկսեցին շրջանառվել, որ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերին ցանկանում է մեկտեղել մի քաղաքական հարթակի մեջ, որպեսզի նրանց ձայնը լսելի դառնա իշխանության համար։ Գաղտնիք չէ, որ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը չեզոք էր տրամադրված գործող ապիկար իշխանությունների նկատմամբ, մի քանի կուսակցություններ էլ ստեղծվել էին ընտրություններին Փաշինյանի թիկունքն ապահովելու համար, անթաքույց պաշտպանում էին գործող իշխանությանը։

Խորհրդարան անցնելու խոստումներ ստանալով և ԱԺ-ում չհայտնվելով՝ այդ ուժերի մի մասը, բնականաբար, նեղացվածության զգացում ունի։ Զրկվելով իշխանական կերակրատաշտից օգտվելու հնարավորությունից՝ նրանցից մի քանիսը կարող են արագ անցում կատարել արմատական ընդդիմության դաշտ, իսկ դա նոր վտանգներ է պարունակում Փաշինյանի համար։ Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մի խորհուրդ, որը կլուծի երկու կարևոր հարց Նիկոլ Փաշինյանի համար։

Առաջինը, այդ գործիչների, այսպես ասած, զբաղվածությունն ապահովելն է և իրենց կարևորությունն ընդգծելը։ Ամիսը մեկ-երկու անգամ կհավաքվեն քաղաքական խորհրդում, ելույթներ կունենան սուրճի բաժակի շուրջ, իրենց խելացի և պահանջված կզգան։ Եվ երկրորդը, իշխանության դեմ բողոքի փուքսը թողնելն է։ Խորհրդարանում ունենալով երկու արմատական ընդդիմադիր խմբակցություններ՝ Նիկոլ Փաշինյանը չի ուզենա դրսում էլ ոչ պակաս ծայրահեղ ընդդիմություն ունենալ, և ամեն ինչ անելու է ցույց տալու, որ ընդդիմության մի հատվածն աջակցում է գործող իշխանությանը։ Քաղաքական խորհուրդը նաև լավ հնարավորություն է քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների դեմ օգտագործելու համար։

Արամ Գյուրջինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular