ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ Սահմանադրություն փոխել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր։ Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։

Այս թեմայով զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։

Հարցին, թե արդյոք ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3 ունենա և ինչ հնարավորություններ ունեն ՔՊ-ն 71 մանդատով` Վարդան Պողոսյանը պատասխանել է․ «Ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3-րդ ունենա․ մեծամասնությունը կարող է 2/3-րդ ունենալ, եթե պառլամենտի մանդատների թիվն այնպիսին է, որ կարող է հավասար բաժանվել՝ մի կողմից՝ երկու երրորդի, մյուս կողմից՝ մեկ երրորդի։ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ ընդդիմությունն առնվազն 1/3-րդ ունենա․ առնվազն մեկ երրորդը նշանակում է՝ առնվազն հավասար, առնվազն հավասարը նշանակում է՝ հավասար կամ մի փոքր ավելին։ Այդ առումով 107 մանդատների մեջ փոքրամասնությունն ունի մեկ երրորդից ավել մանդատ։ ՔՊ-ի ստացած 71 մանդատները չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, ինչից էլ բխում է, որ այս կուսակցությունը խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ, Սահմանադրություն փոխել»։

Սահմանադրագետը վերահաստատեց, որ այս խորհրդարանում մեծամասնությունն այս մանդատների թվով իրավունք չի ունենա Սահմանադրությունն Ազգային ժողովով միայնակ փոփոխել, սակայն կարող են երեք հինգերորդի մեծամասնությունն ունենալու պարագայում՝ հարցերը դնել հանրաքվեի․ «ԱԺ-ում առանց ընդդիմության մասնակցության և հավանության՝ չեն կարողանա ո՛չ փոփոխություն կատարել հանրաքվեով նախատեսվող հոդվածներում (այսինքն՝ դնել հանրաքվեի), ո՛չ էլ երկրորդ մասով նախատեսված այն հոդվածներով, որոնք Ազգային ժողովը ինքը կարող է փոփոխել։ Մեծամասնությունը չի կարող նախագահին իմպիչմենտի ենթարկել, եթե փոքրամասնությունը չմասնակցի, որովհետև, կրկին, երկու երրորդ չունի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular